
ՍԹԱՐՔԱՐՏ ԾՐԱԳՐՈՒՄ ԱՐԴԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է 100-ՀԱԶԱՐԵՐՈՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ
ՍԹԱՐ առևտրային ցանցի “Հաճախորդների պարգևատրման ծրագրի” շրջանակում գրանցվել է 100-հազարերորդ ՍթարՔարտատերը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` 100-հազարերորդ մասնակիցը` Երևան քաղաքի բնակիչ Գոհար Խոստիկյանը, ՍԹԱՐ առևտրային ցանցի կողմից որպես նվեր ստացել է ամանորյա զամբյուղ` լի ՍԹԱՐ սեփական ապրանքնանիշի տեսականիով: Գոհարին և նրա ընտանիքին նվերը հանձնել են ընկերության ներկայացուցիչները` ՍԹԱՐ ՆվերՔարտերի գնորդների միջև կազմակերպված Ամանորյա նվերների խաղարկության ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին, Մաշտոցի պողոտայում` ՍԹԱՐ Մաքսի խանութի հարևանությամբ:
Հիշեցնենք, որ ՍթարՔարտ ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին ստանալու երաշխավորված պարգևատրում ՍԹԱՐ առևտրային ցանցի սուպերմարկետներում` արված բոլոր գնումների դիմաց: