Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 79.24+1.23 WTI - 74.92+0.54
COMEX:  GOLD - 4267.00+3.33 SILVER - 62.10+3.40
COMEX:  PLATINUM - 1765.90-0.21
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.68+0.12 EUR/GBP - 1.1548+0.11
FOREX:  EUR/USD - 1.1548+0.11 GBP/USD - 1.3459+0.04
STOCKS RUS:  RTSI - 895.93+1.68
STOCKS US: DOW JONES - 54349.12+0.49 NASDAQ - 26363.44-0.83
STOCKS US: S&P 500 - 7723.55-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10888.30+0.08 CAC40 - 8669.30+0.03
STOCKS EUR:  DAX - 26126.30-0.29
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
17/01/2012 12:43
Կիսվել

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

2011 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով Եվրամիության անդամ երկրներում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկում: Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում Եվրոպայում վաճառվել է 935 հազար ավտոմեքենա: Ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կրճատվել է շուրջ 6.4%-ով: Միևնույն ժամանակ, ամբողջ 2011 թվականի արդյունքներով ԵՄ անդամ երկրներում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 1.7%-ով: Այս մեկ տարվա ընթացքում եվրոպական ավտոշուկայում իրացվել է 13.1 մլն ավտոմեքենա:

Ներկայացված տվյալների համաձայն` դեկտեմբերին ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճ գրանցվել է Գերմանիայում (6.1%, 244 հազար ավտոմեքենա), իսկ անկում` Մեծ Բրիտանիայում (-3.7%, 119 հազար ավտոմեքենա), Իսպանիայում (-3.6%, 66 հազար ավտոմեքենա), Ֆրանսիայում (-17.7%, 187 հազար ավտոմեքենա):

Նշենք նաև, որ 2011 թվականի դեկտեմբերին եվրոպական ավտոշուկայում վաճառքի ծավալների աճ ապահովել են գերմանական ավտոարտադրող Volkswagen (Audi, Volkswagen, Seat, Skoda) ընկերությունը` 8.7%, ամերիկյան Ford-ը` 2.9%, Daimler-ը (Mercedes-Benz, Smart)` 8,6%, Toyota Group-ը (Toyota, Lexus)` 14,5%, Nissan-ը`3,4%:
05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03