Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Team Telecom Armenia. HOPSHOP-ն անցել է Ձեռներեցության աշխարհի գավաթի մրցույթի Համաշխարհային եզրափակիչ փուլ
21/02/2023 11:29
Կիսվել

Team Telecom Armenia. HOPSHOP-ն անցել է Ձեռներեցության աշխարհի գավաթի մրցույթի Համաշխարհային եզրափակիչ փուլ

Հայկական HOPSHOP-ը 53 երկրներից այլ ներկայացուցիչների հետ միասին մրցելու է 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևի համար։

Ձեռներեցության աշխարհի գավաթ մրցույթի կազմակերպիչներն այսօր հայտնում են, որ EWC Հայաստան 2022-ի երկու ազգային հաղթողներց մեկն ընդգրկվել է EWC համաշխարհային եզրափակիչ փուլ անցած 100 ստարտափների կազմում՝ մրցելու 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակի համար։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 9-12-ը՝  Բիբան 2023 միջոցառման շրջանակներում, որը համարվում է Սաուդյան Արաբիայի ամենամեծ միջոցառումը՝ նախատեսված ձեռներեցների և փոքր ու միջին ձեռնարկությունների համար։

Հայաստանը ներկայացնող ստարտափը լինելու է HOPSHOP-ը, որը 2022 թվականի օգոստոսի 13-ին տեղի ունեցած EWC Հայաստան 2022 մրցույթի երկու ազգային հաղթողներից մեկն է։

Ձեռներեցության աշխարհի գավաթը, որը կազմակերպվում է Համաշխարհային ձեռներեցության ցանցի` GEN (Global Entrepreneurship Network)-ի և Monsha’at-ի (Սաուդյան Արաբիայի փոքր և միջին ձեռնարկությունների գլխավոր վարչություն) հետ համատեղ համարվում է ամենամեծ և ամենահարուստ ստարտափ մրցույթներից: Ամեն տարի ձեռներեցները մրցում են 1 միլիոն դոլարի չափով դրամական պարգևների և դրսից բարձր արժեք ունեցող ներդրումների, աջակցության և հանրայնացման համար:

2021 թվականից սկսած՝ Հայաստանում EWC ազգային մրցույթը կազմակերպվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից՝ ազգային էկոհամակարգի մի քանի պետական և մասնավոր կազմակերպությունների հետ մեկտեղ։ 

«Մենք չափազանց ուրախ ենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Ձեռներեցության ազգային գավաթի համաշխարհային եզրափակիչ փուլում Հայաստանն ունի իր ներկայացուցիչը»,- ասում է Նժդեհ Հովհաննիսյանը, որը EPIC կենտրոնի փոխտնօրենը և EWC մրցույթի ազգային համակարգողն է։ «Այժմ մենք անհամբեր սպասում ենք՝ Էր լսելու Ռիադում անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում  HOPSHOP ստարտափի ձեռքբերումների մասին»։

2019 թվականին մեկնարկից ի վեր՝ EWC-ն ունեցել է ավելի քան 400,000 հայտադիմումներ՝ 200 երկրներից, որոնց հնարավորություն է տվել ձեռք բերել ավելի քան 3 միլիոն դոլարի չափով դրամական պարգևներ և ևս 256 միլիոն դոլար արժողությամբ բոնուսներով և անվճար աջակցության ծառայություններ։

Եզրափակիչ անցած 100 մասնակիցները, որոնք հայտնի են որպես EWC 100, ընտրվել են որակավորման մրցումներում հաջողության հասնելուց հետո: Լավագույն կատարողականություն ունեցող 250 ստարտափները հրավիրվել են մասնակցելու եռօրյա ճամբարին, որոնցից ընտրվել են 100-ը՝ մասնակցելու Համաշխարհային եզրափակիչ փուլին:

«Այս ընկերությունները և դրանց հիմնադիրները մեզ բոլոր փուլերում ապշեցրել են»,- ասում է  GEN-ի նախագահ Ջոնաթան Օրթմանսը։ «Նրանք աշխարհի ամենահրատապ մարտահրավերներին ուղղված նորարարական լուծումներով կյանքեր փոխելու ճանապարհին են»։

EWC 100 մասնակիցները հետևյալ աշխարահամասերից են՝ Աֆրիկա (6), Ասիա (17), Եվրոպա (28), Մերձավոր Արևելք (12), Հյուսիսային Ամերիկա (14), Օվկիանիա (2), Հարավային Ամերիկա (20) և Կարիբյան ավազան (1):

Էր Ռիադում գտնվելու ժամանակ՝ EWC 100-ը հնարավորություն կունենա տեսնելու Սաուդյան Արաբիայի զարգացող ստարտափ միջավայրը: Վերջին տարիներին էկոհամակարգը գրանցել է տրանսֆորմացիոն աճ՝ 2020, 2021 և 2022 թվականներին վենչուրային ներդրումների ռեկորդային բարձր ցուցանիշներ գրանցելով:

Բացի 300,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակի համար պայքարելուց, ստարտափները կպայքարեն նաև մասնագիտացված կատեգորիաներում՝ հիմնված ոլորտի (ներառյալ տեխնոլոգիական և տիեզերագիտական ոլորտը, նաև՝ կայունության և շրջակա միջավայրի) և ազդեցությունը (ներառյալ սոցիալական ազդեցությունը, կայուն զարգացման նպատակները և կանանց կողմից ղեկավարվող ընկերությունները):

Բոլոր 100 միջազգային ֆինալիստները կստանան 100,000 ԱՄՆ դոլար՝ նվեր-ծառայությունների տեսքով, որոնք տրամադրելու են այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են՝ AWS, Freshworks, Google Cloud, Hubspot, Stripe, Zoom և շատ այլ գործընկերներ։

Ձեռներեցության աշխարհի գավաթը հնարավոր է դարձել ազգային և համաշխարհային գործընկերների միասնական աջակցության շնորհիվ, որոնց թվում են՝ One Valley-ն, Համաշխարհային կրթության և առաջնորդության հիմնադրամը (tGELF), Ձեռներեցների կազմակերպությունը, Գիտության և տեխնոլոգիայի Քինգ Աբդուլլահ համալսարանը և Startup Genome-ը, իսկ Միսկ հիմնադրամը հիմնադիր գործընկեր է: EWC Armenia 2022 մրցույթը հովանավորվել է Service Titan-ի, GIZ Armenia/EU4Business-ի, Team Telecom Armenia-ի և Տնտեսգիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոնի (CPEER) կողմից

HOPSHOP-ը Shazam-ն է նորաձեւության համար: Սա արհեստական ինտելեկտի վրա հիմնված տեսողական որոնման ծրագիր է, որը հեշտացնում է հագուստի, կոշիկների և աքսեսուարների որոնման և ձեռք բերման գործընթացը: Ծրագրի նորարարական տեխնոլոգիայով օգտատերերը կարող են լուսանկարել իրը կամ վերբեռնել առկա լուսանկարը, իսկ հավելվածը կբացահայտի նմանատիպ իրերը և կտրամադրի գնման համար համապատասխան տարբերակներ: Ստարտափի նպատակն է ապահովել հարմարավետ և արդյունավետ գնումներ՝ մեր հաճախորդների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.hopshop.ai:

Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) գտնվող հարթակ է՝ միտված  խթանելու ձեռներեցային կրթությունը, միջառարկայական համագործակցությունը և ստարտափ վենչուրային (ձեռնարկատիրական) ինկուբացիան։ EPIC-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում առաջացող ձեռներեցներին ապահովում է  անհրաժեշտ հարմարություններով և աշխատանքային տարածքով, ինչպես նաև՝ ծրագրերից և միջոցառումներից բաղկացած էկոհամակարգով։ EPIC-ը նաև ապահովում է մենթորների, խորհրդատուների և ներդրողների հետ կապը։ Ավելին իմանալու համար այցելեք www.epic.aua.am։ 

Ձեռներեցության աշխարհի գավաթն իր տեսակով ամենախոշոր ստարտափ մրցույթներից մեկն է։ Ամեն տարի տասնյակ հազարավոր ձեռներեցներ՝ աշխարհի ավելի քան 200 երկրներից մրցում են կանխիկ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակի համար և մեկ միլիոն դոլարից ավել արժեք ունեցող ներդրումների, աջակցության և հանրայնացման համար, որն իրականանում է ազգային pitch մրցույթներից, ճամբարներից և համաշխարհային եզրափակիչ փուլի մրցույթներից բաղկացած ընթացակարգով։ Նշենք, որ միջոցառմանը ներկա են նաև լինում առաջատար ներդրողները։ Ձեռներեցության աշխարհի գավաթը, սակայն, ավելին է, քան պարզապես մրցույթը։ Համաշխարհային ձեռներեցության ցանցի՝ GEN և Monsha’at-ի համատեղ կազմակերպմամբ և աշխարհի ավելի քան 100 գործընկերների աջակցությամբ, մրցույթը կապում է բոլոր ստարտափային մակարդակների դիմորդներին՝ գաղափարի փուլից մինչև ընդլայնում։ Սա հնարավորություն է տալիս մասնակիցներին անցնել համաշխարհային մակարդակի վերապատրաստում, ռեսուրսների և մենթորության միջոցով բարելավելու իրենց հմտությունները և իրենց ստարտափները տեղափոխել հաջորդ մակարդակ: Ավելին իմանալու համար այցելեք www.entrepreneurshipworldcup.com։ 

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90