Բիզնես

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 430.00+1.00 EUR SELL - 436.50+1.50
OIL:  BRENT - 108.12-4.45 WTI - 100.60-3.58
COMEX:  GOLD - 4555.80+0.80 SILVER - 75.58+3.34
COMEX:  PLATINUM - 2011.90+2.15
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.77+0.34 EUR/GBP - 1.172+0.31
FOREX:  EUR/USD - 1.172+0.31 GBP/USD - 1.3567+0.35
STOCKS RUS:  RTSI - 1105.63+1.02
STOCKS US: DOW JONES - 49298.25+0.73 NASDAQ - 25326.13+1.03
STOCKS US: S&P 500 - 7259.22+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 59513.12+0.00 TOPIX - 3728.73+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26213.78+1.22 SSEC - 4160.17+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 10219.11-1.40 CAC40 - 8062.31+1.08
STOCKS EUR:  DAX - 24401.70+1.71
06/05/2026  CBA:  USD - 370-0.44 GBP - 504.57+2.92
06/05/2026  CBA:  EURO - 436.12+3.22
06/05/2026  CBA:  GOLD - 54445-780 SILVER - 873.57+2.48
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՍԿՍՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՎԻՐՏՈՒԱԼ ՍԵՐՎԵՐՆԵՐ
19/01/2012 17:16
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՍԿՍՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՎԻՐՏՈՒԱԼ ՍԵՐՎԵՐՆԵՐ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է VDS (Virtual Dedicated Server) ծառայության գործարկման մասին: Իրավաբանական անձանց համար հատկացված վիրտուալ սերվերի ծառայության կոմերցիոն գործարկումը կսկսվի 2012թ. հունվարի 20-ին` ընկերության տվյալների կենտրոնի (Data Center) հիման վրա: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ 512 ՄԲ հատկացված օպերատիվ հիշողությամբ «VDS 10 GB» ծառայության ամսեկան բաժանորդավճարը կազմում է 10000 դրամ: Սկավառակի ծավալի (HDD) հավելյալ յուրաքանչյուր 1 ԳԲ-ի համար ամսեկան վճարը կազմում է 500 դրամ, իսկ օպերատիվ հիշողության (RAM) լրացուցիչ յուրաքանչյուր 128 ՄԲ` 1000 դրամ: Ռեսուրսների հասանելիությունն ապահովվում է արտաքին կապուղիների համար` 20 Մբվ, իսկ ներքին կապուղիների համար` 100 Մբվ արագությամբ:

«Ենթակառուցվածքների զարգացման և տեխնիկական սարքավորումների վերազինման ուղղությամբ կատարված բազմամիլիոնանոց ներդրումները «ԱրմենՏել» ընկերությանը թույլ են տալիս բարձր մակարդակով մատուցել ոչ միայն կապի ավանդական ծառայություններ, այլև Ինտերնետ-հասանելիության և դրան հարակից ամենաժամանակակից ծառայություններ: VDS-ն ամբողջ աշխարհում հայտնի է որպես վիրտուալ սերվերի կազմակերպման ամենաառաջատար, ժամանակակից և պաշտպանված ծառայություն, և մենք ուրախ ենք, որ այն արդեն հասանելի է մեր կորպորատիվ հաճախորդներին», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերության տվյալների կենտրոնը խոշորագույնն է երկրում և հագեցված է ամենաժամանակակից սարքավարումներով, կապի արագագործ կապուղիներով` սեփական օպտիկամանրաթելային գծերի միջոցով: Մոնիթորինգի ավտոմատացված համակարգերն ապահովում են աշխատունակության շուրջօրյա դիտարկումը, իսկ տեխնիկական ու ծրագրային ապահովումն երաշխավորում է ընկերության և նրա գործընկերների համակարգերի կայուն աշխատանքը:

06/05/2026
դրամ
Դոլար (USD)
370
-0.44
Եվրո (EUR)
436.12
+3.22
Ռուբլի (RUR)
4.934
+0.0334
Լարի (GEL)
137.79
-0.15
54445
-780
Արծաթ
873.57
+2.48