Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ORANGE-Ը ԳՈՐԾԱՐԿԵՑ ՄԻՆՉԵՎ 42 ՄԲ/Վ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՑԱՆՑԸ
24/01/2012 15:22
Կիսվել

ORANGE-Ը ԳՈՐԾԱՐԿԵՑ ՄԻՆՉԵՎ 42 ՄԲ/Վ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՑԱՆՑԸ

Այսօր` հունվարի 24-ին, Orange-ը հայտարարեց նոր սերնդի ինտերնետի առևտրային մեկնարկը` Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երևանում, Գյումրիում ու Վանաձորում`  միաժամանակ ներկայացնելով նաև նորագույն Ինտերնետ Հիմա 4 մոդեմը:  Ինչպես ներկայացվեց հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում` մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցը և տեխնիկապես մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը թույլ են տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:

«Տեխնիկական փորձարկման շրջանը տևեց ուղիղ երկու ամիս, սակայն այն մեզ անհրաժեշտ էր` վստահ լինելու, որ մեր բաժանորդները մեծամասամբ կունենան գոհացուցիչ փորձառություն: Այսօր հպարտությամբ կիսում ենք բոլորի հետ մեր նոր նվաճումը: Այժմ Հայաստանը Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որը տիրապետում է այս տեխնոլոգիային: Այն նոր որակական չափանիշ է երկրում և արտահայտում է մեր ցանկությունը` միշտ առաջարկել ամենանոր ու ամենավստահելի տեխնոլոգիան մեր բաժանորդներին», – նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել հատուկ գնով` 11 000 դր. և 20 000 դր. ամսավճարով սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում: Ինտերնետ Հիմա 11 000 սակագնային պլանի այն բաժանորդները, որոնք կստորագրեն պայմանագիր 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորությամբ, կկարողանան ձեռք բերել Ինտերնետ Հիմա 4 մոդեմը 39 000 դրամով, իսկ Ինտերնետ Հիմա 20 000 սակագնային պլանի բաժանորդները` 19 000 դրամով: Մեկ տարին լրանալուց հետո մոդեմը կդառնա բաժանորդի սեփականությունը:

«Մենք ունենք բազմաթիվ բաժանորդներ, որոնք արդեն ունեն Ինտերնետ Հիմա բաժանորդագրություն: Չենք ցանկանում, որ նրանց թվա, թե շտապել են ձեռք բերել իրենց բաժանորդագրությունը: Նրանք կարող են իրենց ներկայիս Ինտերնետ Հիմա 7.2 Մբ/վ կամ Ինտերնետ Հիմա 14.4 Մբ/վ մոդեմը փոխարինել նոր և ավելի արագ` Ինտերնետ Հիմա 42.2 Մբ/վ MF 680 մոդեմով: Անհրաժեշտ կլինի պարզապես կնքել բhաժանորդագրությունը 1 տարով երկարեցնելու պայմանագիր և դառնալ Ինտերնետ Հիմա 11 000 կամ 20 000 սակագնային պլանի բաժանորդ», – պարզաբանեց Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Տեղեկացնենք նաև, որ Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորության` 59 000 դրամով:

Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս Ինտերնետ Հիմա 4 մոդեմով օգտվելու դեպքում բաժանորդին տեսականորեն հասանելի կլինի մինչև 21,1 Մբ/վ արագություն:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01