Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Idram&IDBank. Ամփոփում ենք QRON խաղարկությունը. 10 հատ 1 միլիոն՝ տասը հաջողակներին
01/03/2023 12:54
Կիսվել

Idram&IDBank. Ամփոփում ենք QRON խաղարկությունը. 10 հատ 1 միլիոն՝ տասը հաջողակներին

Նոյեմբերի 7-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Idram&IDBank հավելվածով վճարումներ կատարելիս Իդրամի օգտատերերը կուտակել էին QRON խաղարկության կտրոններ։

Այս անգամ խաղարկվում էր տասը հատ 1 միլիոն դրամ․ փետրվարի 25-ին խաղարկության ամփոփման ժամանակ միլիոնները շատ արագ գտան իրենց հաջողակ տերերին։

Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ընկերությունը մշտապես հաճելի անակնկալներ է մատուցում հաճախորդներին՝ գրավիչ խաղարկությունների տեսքով։ «Խաղարկությունները հրաշալի միջոց են շնորհակալություն հայտնելու մեր հաճախորդներին՝ մշտապես իդրամելու համար, և նոր խաղարկությունը գալիս է հենց խրախուսելու նրանց, ովքեր առօրյայում բոլոր վճարումները կատարում են Իդրամով։ Մասնավորապես Իդրամով բոլոր QR վճարումների համար մեր օգտատերերը կստանան մեկ կտրոն, սակայն սուպերմարկետներում, մթերային խանութներում, գազալցակայանններում կամ բենզալցակայաններում, ինչպես նաև առցանց խանութներում վճարելիս կգեներացվի 2 կտրոն։ Ընդ որում՝ վերոնշյալ կետերում Ռոքեթ լայնով վճարելիս կգեներացվի արդեն 4 կտրոն, իսկ մնացած վաճառակետերում Ռոքեթ լայնով վճարելու դեպքում կունենաք 3 կտրոն», – մանրամասնում է Տաթևիկ Հովհաննիսյանը։

Իդրամի նոր խաղարկությունը մեկնարկել է փետրվարի 28-ին, իսկ խաղարկության ամփոփումը տեղի կունենա հունիսի 10-ին։ Ուստի շարունակե՛ք կատարել անհպում և անկանխիկ վճարումներ Իդրամ համակարգով՝ ավելի քան 14․500 վաճառակետերում և 900-ից ավելի առցանց խանութներում։ Նոր խաղարկության կանոններին ծանոթացե՛ք այստեղ։

Ընկերությունից հիշեցնում են, որ կտրոն ձևավորվում է 1000 դրամ և ավելի վճարման դեպքում, իսկ այլ ուղղություններով վճարումների դեպքում գումարը պետք է գերազանցի 30․000 դրամը։

Եթե դեռ Իդրամ օգտատեր չեք, ապա ներբեռնե՛ք հավելվածը՝ անցնելով հղումով, իսկ իդրամել սովորել կարող եք այս հոլովակի միջոցով։ Ի դեպ, Իդրամն արդեն հասանելի է նաև պատանի օգտատերերի համար․ Idram Junior հավելվածին ծանոթանալու համար անցե՛ք հղումով և ուսումնասիրե՛ք առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69