Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՌԵՍՈ. ԿՆՔՎԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՎ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
14/02/2012 11:34
Կիսվել

ՌԵՍՈ. ԿՆՔՎԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում արդեն կնքվել են սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը: Փետրվարի 14-ի դրությամբ դրանց թիվը հասել է մի քանի տասնյակի: Սոցիալական փաթեթով «ՌԵՍՈ»-ի առաջին ապահովադիրը ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակից է: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հատկանշական է, որ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության կողմից սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության պայմանագրեր են կնքվել ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում:

Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի առողջության ապահովագրությունից կարող են օգտվել ՀՀ պետական մարմինների, կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների, պետական կազմակերպությունների աշխակիցները: Սոցիալական ծրագրի ծառայությունների շարքում առողջության ապահովագրությունը սոցիալական փաթեթից օգտվելու նախապայման է: Ծրագրի շրջանակներում առաջարկվում է առողջության ապահովագրության բազային փաթեթ, որը ձեռք է բերվում ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող 52.000 դրամ արժողությամբ կտրոններով:

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության հայտարարության համաձայն` բյուջետային աշխատողը, ձեռք բերելով բազային փաթեթ այս ընկերությունից, ըստ էության, որպես նվեր ստանում է «Իմ բժշկական կենտրոն» ծածկույթը, որը բազային փաթեթով տրված հնարավորություններից զատ ապահովադրին հնարավորություն է ընձեռում` ընտրել ԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ Երևանում և բոլոր մարզերում գործող ընկերության գործընկեր բուժ. Հաստատություններից, անցնել տարեկան բուժզննություն, ամբողջ ապահովագրական տարվա ընթացքում ցանկացած պահի ստանալ ամբուլատոր բուժ. Սպասարկում, անցնել ցանկացած հետազոտություն ԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ կողմից ուղեգրած այլ բուժ. հաստատությունում: Այս ամենի համար սահմանված է 1 դրամ խորհրդանշական վճար:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58