Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ԱՐՄԵՆՏԵԼ. ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է «ԽՈՍՈՂ SMS» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
22/02/2012 15:31
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ. ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է «ԽՈՍՈՂ SMS» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Խոսող SMS» ծառայության աշխարհագրության ընդլայման մասին: Այժմ Beeline բջջային կապի բաժանորդներն կարող են ուղարկել SMS հաղորդագրություն ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ Հայաստանի բոլոր շրջանների Beeline ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին:

«Հաշվի առնելով Երևան քաղաքում մեր հաջող փորձը, մենք որոշեցինք ընդլայնել «Խոսող SMS» ծառայության աշխարհագրությունը  և հնարավորություն ընձեռել մեր բաժանորդներին շարժական կապի ավանդական ծառայությունից օգտվել նաև ֆիքսված հեռախոսներից: Թող «Խոսող SMS» ծառայությունը մեր բաժանորդների շփումը դարձնի ավելի հարմարավետ և հաճելի», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ ֆիքսված հեռախոսակապի համարին հաղորդագրություն ուղարկելը նման է բջջային հեռախոսով հաղորդագրություն ուղարկելուն. բաժանորդը պետք է մուտքագրի քաղաքային հեռախոսահամարը, գրի հաղորդագրությունը և այնուհետև ուղարկի: ֆիքսված կապի բաժանորդի հեռախոսահամարին կատարվում է զանգ` ստացված հաղորդագրություն մասին տեղեկատվությամբ: Ֆիքսված կապի բաժանորդը լսում է հաղորդագրությունը և ցանկության դեպքում կարող է ուղարկել պատասխան ձայնային հաղորդագրություն: Բջջային կապի բաժանորդը ստանում է ծանուցում պատասխան հաղորդագրության մասին, որը կարող է լսել զանգահարելով 8008 կարճ համարին: SMS հաղորդագրությունն ուղարկելու համար բջջային կապի բաժանորդին անհրաժեշտ է հեռախոսահամարը նշել հետևյալ եղանակով` 010XXXXXX կամ 37410 XXXXXX:

SMS հաղորդագրությունը ֆիքսված կապի բաժանորդին ուղարկելու համար կարող է գրվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` օգտագործելով կիրիլիկ կամ լատինական տառատեսակները: Մեկ SMS հաղորդագրության արժեքն քաղաքային համարին կազմում է 100 դրամ, իսկ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 8008 կարճ համարին` 90 դրամ: SMS հաղորդագրության լսելը և պատասխան հաղորդագրության ուղարկելը ֆիքսված կապի բաժանորդների համար անվճար է:

Ֆիքսված կապի հեռախոսահամարին զանգերը կատարվում են բացառապես ժամը 8:00-ից մինչև 22:00-ը ընկած ժամանակահատվածում:  Եթե SMS հաղորդագրությունն ուղարկվում է ժամը 22:00-ից հետո, ապա բջջային կապի բաժանորդը ստանում է տեղեկատվություն, որ իր հաղորդագրությունը կուղարկվի առավոտյան ժամը 8:00-ին:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21