Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
BEELINE «SMS-ՄԱՐԱԹՈՆ». ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԵՍ ԳՆՈՎ
12/03/2012 16:33
Կիսվել

BEELINE «SMS-ՄԱՐԱԹՈՆ». ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԵՍ ԳՆՈՎ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «SMS-մարաթոն» ծառայության մեկնարկի մասին` կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռում ուղարկել կարճ հաղորդագրություններ Հայաստանի բոլոր բջջային ցանցերին` կես գնով` սկսած օրվա 3-րդ SMS-ից: Օրացուցային օրվա ընթացքում առաջին երկու SMS հաղորդագրությունները կտարիֆիկացվեն ըստ բաժանորդի գործող սակագնային փաթեթի: «SMS-մարաթոն» առաջարկը գործում է մինչև 2012թ-ի մայիսի 31-ը:

«Գարնանային ամիսները Հայաստանում լի են տոներով, և այս օրերին «ԱրմենՏել»  ընկերությունն ուրախ է առաջարկել իր հաճախորդներին շփման նոր հնարավորություն` իրենց հարազատների և մտերիմների հետ: «SMS-մարաթոն» ծառայությունը` մատչելի և հարմար շփման հնարավորություն է պահանջված բոլորի կողմից, հատկապես տոն օրերին, երբ կտրուկ աճում է SMS ծառայությունների օգտագործումը», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«SMS-մարաթոն» ծառայությունը կարելի է ակտիվացնել նշված տարբերակներից մեկով. ուղարկելով «20» տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին, զանգահարելով 067420 համարին կամ ուղարկելով *110*20# հրահանգը: Ծառայության միացման վարձը 150 դրամ է, բաժանորդային վարձը` օրը 5 դրամ:

«SMS-մարաթոն» ծառայությունից կարող են օգտվել կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, բացի «Շարժական ինտերնետ», «Ուլտրա», «Բարի գալուստ» և «ZrO» սակագնային փաթեթների բաժանորդներից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2