Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՎ «ՄԵԴԻԱՄԱՔՍ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ «ԵՐԵՎԱՆ. XX ԴԱՐ» ՆԱԽԱԳԻԾԸ
13/03/2012 12:50
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՎ «ՄԵԴԻԱՄԱՔՍ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ «ԵՐԵՎԱՆ. XX ԴԱՐ» ՆԱԽԱԳԻԾԸ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և «Մեդիամաքս»  մեդիա ընկերությունը հայտարարում են «Երեւան. XX դար» հատուկ նախագծի շրջանակում համագործակցության մեկնարկի մասին: Ծրագրի հիմնական նպատակն է ներկայացնել XX-րդ դարի 1940–1980-ականների Երևանը:

«Արդեն երեք տարի է, ինչ ես ապրում եմ Երևանում և յուրաքանչյուր օր ինքս ինձ համար այստեղ  հայտնաբերում նոր, ինքնատիպ և վառ երևույթներ: Յուրաքանչյուր քաղաք կենդանի է իր պատմությամբ և այդ քաղաքի մասին սերնդեսերունդ փոխանցվող հիշողությամբ: Մեր հիմնական նպատակն է պահպանել և երիտասարդ երևանցիներին  փոխանցել XX դարի Երևանի սիրտն ու ոգին`հանդիսանալով կապող օղակ հնի և նորի ստեղծման ճանապարհին», – ասել է «ԱրմենՏել” ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նախագծի «գլխավոր հերոսներն» են լինելու ոչ միայն հուշարձանները և կառույցները, այլև երևանցիները և տվյալ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները: Քաղաքի միջավայրը ներկայացնելիս ցուցաբերվելու է համալիր մոտեցում յուրաքանչուր «հերոսին». դա արվելու է լուսանկարների, տեսանյութերի և «հին երևանցիների» հիշողությունների միջոցով: Նախագծի յուրահատկությունն այն է, որ Երեւանի հին միջավայրի վերականգնմանը կարող են մասնակից դառնալ բոլոր հետաքրքրված անձիք: Բոլոր նրանք, ովքեր կտրամադրեն առավել հետաքրքիր փաստեր, լուսանկարներ ու տեսանյութեր, կխրախուսվեն «ԱրմենՏել»  ընկերության կողմից:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69