Բիզնես

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.00+1.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 66.85-0.43 WTI - 63.33-0.28
COMEX:  GOLD - 3618.00+0.85 SILVER - 41.56+1.29
COMEX:  PLATINUM - 1393.30-2.68
LME:  ALUMINIUM - 2611.00-1.02 COPPER - 9884.00+0.48
LME:  NICKEL - 15439.00+1.01 TIN - 34952.00+2.20
LME:  LEAD - 2003.50+0.78 ZINC - 2832.50+0.68
FOREX:  USD/JPY - 148.19-0.04 EUR/GBP - 1.1671+0.15
FOREX:  EUR/USD - 1.1671+0.15 GBP/USD - 1.3451+0.20
STOCKS RUS:  RTSI - 1113.54-0.34
STOCKS US: DOW JONES - 45621.29+0.77 NASDAQ - 21707.69+0.98
STOCKS US: S&P 500 - 6502.08+0.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 42580.27+1.53 TOPIX - 3080.17+1.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25058.51-1.12 SSEC - 3765.88-1.25
STOCKS EUR:  FTSE100 - 9216.87+0.42 CAC40 - 7698.92-0.27
STOCKS EUR:  DAX - 23770.33+0.74
04/09/2025  CBA:  USD - 382.25-0.4 GBP - 513.94+1.04
04/09/2025  CBA:  EURO - 445.36-0.2
04/09/2025  CBA:  GOLD - 43704+768 SILVER - 502.15+3.65
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2022թ. IV եռամսյակ
18/04/2023 09:40
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2022թ. IV եռամսյակ

2022թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,878,228 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակը նվազել է 1.10%-ով կամ 43,002-ով, իսկ 2021թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4.00% կամ 149,093 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,632,815 է: 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1.06%-ով կամ 38,758-ով, իսկ 2021թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4.86%-ով կամ 168,260 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Viva-MTS-ը: 2022թ. չորրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,266,979: 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 1.71%-ով կամ 39,417-ով, իսկ 2021թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.57%-ով կամ 35.141 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,216,588 է: 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 1.77%-ով կամ 39,912-ով, իսկ 2021թ․ չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.81%-ով կամ 39,399 բաժանորդով։

Team Telecom-ը (նախկինում Beeline) երկրորդ տեղում է: 2022թ. չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 958,293: 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.27%-ով կամ 2,630-ով, իսկ 2021թ. չորրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 4.67%-ով կամ 42,759 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 878,979 է։ 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.66%-ով կամ 5,832-ով, իսկ 2021թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.65%-ով կամ 22,729 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2022թ. չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 652,956: 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.15%-ով կամ 995-ով, իսկ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 12.24%-ով կամ 71,193-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 537,248 է, 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը աճել է 1.32%-ով կամ 6,986-ով, իսկ 2021թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 24,62%-ով կամ 106,132 բաժանորդով:

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2022թ. IV եռամսյակ

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 3,100,041 (2021թ.-ի IV եռ. համեմատ` +2.10% կամ +63,698): Viva-MTS` 1,973,316 բաժանորդ (+0.18% կամ +3,619), Team Telecom` 787,261 բաժանորդ (+1.25% կամ +9,688), Ucom` 339,464 բաժանորդ (+17.43% կամ +50,391):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 662,479 (2021թ.-ի IV եռ. համեմատ` +22.20% կամ +120,334): Viva-MTS՝ 293,663 բաժանորդ (+12.02% կամ +31,522), Ucom` 197,784 բաժանորդ (+39.24% կամ +55,741), Team Telecom` 171,032 բաժանորդ (+23.97% կամ +33,071):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,866,464 (2021թ.-ի IV եռ. համեմատ` +8.61% կամ +227,228): Viva-MTS՝ 1,745,898 բաժանորդ (+2.38% կամ +40,555), Team Telecom` 671,960 բաժանորդ (+20.22% կամ +113,038), Ucom` 448,606 բաժանորդ (+19.64% կամ +73,635):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 245,413 2021թ.-ի IV եռ. համեմատ` -7.24 կամ -19,167): Ucom` 115,708 բաժանորդ ( -23.19% կամ -34,939), Team Telecom` 79,314 բաժանորդ (+33.79% կամ +20,030), Viva-MTS՝ 50,391 բաժանորդ (-7.79% կամ -4,258):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 1,413 դր. (2021թ.-ի IV եռ. համեմատ` +2.39% կամ +33 դր.), Team Telecom` 1,127 դր. (+4.74% կամ +51 դր.), Ucom` 1,391 դր. (+41.36% կամ +407 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 3,032 դր. (2021թ.-ի IV եռ. համեմատ` -5.90% կամ -190 դր.), Team Telecom` 3,121 դր. (-8.64% կամ -295 դր.), Ucom` 3,212 դր. (-12.02% կամ -439 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva-MTS՝ 1,348 դր. (2021թ.-ի IV եռ. Համեմատ` -16.80% կամ -271 դր.), Team Telecom՝ 478 դր. (-42.62% կամ -355 դր.), Ucom` 1,923 դր. ( +1.26% կամ +24 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ). 

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 630 րոպե (2021թ.-ի IV եռ. համեմատ` -4.83% կամ -32 ր.), Team Telecom ` 255 ր. (-8.60% կամ -24 ր.), Ucom` 129 ր. (+13.16% կամ +15 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 661 րոպե (2021թ.-ի IV եռ. համեմատ` -12.68% կամ -96 ր.), Team Telecom` 321 ր. (-15.75% կամ -60 ր.), Ucom` 274 ր. (-14.38% կամ -46 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva-MTS՝ 8,493 ՄԲ (2021թ.-ի IV եռ. համեմատ`  -23.91% կամ -2,669 ՄԲ), Team Telecom՝ 3,794 ՄԲ (-55.70% կամ -4,770 ՄԲ), Ucom՝ 28,052 ՄԲ (+4.12% կամ +1,110 ՄԲ):

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2022թ. IV եռամսյակ

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 132,362 (2021թ.-ի IV եռ. համեմատ` +2.92% կամ +3,751), Team Telecom` 70,810 (+21.02% կամ +12,299), Ucom` 53,145 (+186.79% կամ +34,614):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 18,008 (2021թ.-ի IV եռ. համեմատ` +7.98% կամ +1,331), Team Telecom` 10,148 (+0.47% կամ +47), Ucom՝ 16,183 (+210.73% կամ +10,975):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva-MTS` 6,182 (2021թ.-ի IV եռ. համեմատ` +57.26% կամ +2,251), Team Telecom` 6,209 (+22.03% կամ +1,121), Ucom՝ 5,323 (-10.94% կամ -654):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 176,920 (2021թ.-ի IV եռ. համեմատ` 37.81% կամ +48,545), Team Telecom` 78,788 (+25.98% կամ +16,247), Ucom` 57,333 (+99.88% կամ 28,649):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 12,867 (2021թ.-ի IV եռ. համեմատ` +11.96% կամ +1,375), Team Telecom` 4,741 (-67.28% կամ 9,747), Ucom` 5,997 (-0.45% կամ -24):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva-MTS՝ 2,087 (2021թ.-ի IV եռ. համեմատ` -17.28% կամ -436), Team Telecom` 2,876 (-56.93% կամ -3,801), Ucom` 13,264 (+55.44% կամ +4,731):

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2022թ. IV եռամսյակ

04/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.25
-0.4
Եվրո (EUR)
445.36
-0.2
Ռուբլի (RUR)
4.7052
-0.0253
Լարի (GEL)
141.94
-0.03
43704
+768
Արծաթ
502.15
+3.65