Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Սպիտակում հիմնվել է բնական բուսական յուղերի արտադրություն
18/04/2023 17:04
Կիսվել

Սպիտակում հիմնվել է բնական բուսական յուղերի արտադրություն

«Սպիտակ մանուշակ» փոքրիկ սոցիալական ձեռնարկատիրությունը Սպիտակ քաղաքում ստեղծում է բնական բուսական յուղեր: Արտադրությունում ստացել են 12  բույսերի էքստրակցիաներ՝ եղինջ, երիցուկ, վարդ, ռեհան, անգամ յասաման ու խատուտիկ, բայց որոշել են որպես հիմնական արտադրանք ունենալ լորենու, չիչխանի և մասուրի կորիզայուղերը:

«Սպիտակ մանուշակը» ստեղծվել է Սպիտակում գործող իրավապաշտպան  հասարակական կազմակերպության կողմից, որը զբաղվում է կանանց և երեխաների  իրավունքների պաշտպանությամբ: Արտադրության աշխատակիցները կանայք են, ովքեր իրավապաշտպան կազմակերպության շահառուներն են:

«Սպիտակ մանուշակը» դարձել է աշխատատեղ ու կայուն եկամտի աղբյուր. առաջիկայում ցանկանում են ընդլայնել գործունեությունը և աշխատելու հնարավորություն ստեղծել Լոռու մարզի 50-ից ավելի կանանց համար:

«Սպիտակ մանուշակն» Ակբա Ֆեդերացիայի կրթական ծրագրի շահառուներից է, որի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Impact Hub-ի էկոհամակարգի անդամ: Ծրագրի շնորհիվ սոցիալական ձեռնարկատիրությունը դասընթացներ է անցել ու խորհրդատվություններ ստացել տարբեր ոլորտների մենթորներից:

Ապագայում ապրանքատեսականին կընդլայնեն. շուկայում որպես բուսական յուղ արտադրող դիրքավորվելուց հետո կստեղծեն եթերայուղեր՝ կոսմետիկ նպատակներով:

«Ինչո՞ւ «մանուշակ»։ Փոքր լինելով մանուշակի բույրն ինչքա՜ն է տարածվում, իսկ փոքր սոցիալական ձեռնարկատիրություն լինելով՝ ունենալու ենք մեծ ազդեցություն։ Մեր նպատակն է կանանց աշխատանքով ապահովել, տնտեսապես հզորացնենք, լուծենք նրանց հացի խնդիրն ու ուզում ենք մեր քաղաքը հայտնի դառնա։ Երբ ասում են Սպիտակ, բոլորը հիշում են երկրաշարժը: Ուզում ենք գույն հաղորդել։ Որոշել ենք զբաղվել այն բույսերով, որոնք գիտության մեջ հայտնի են ու իրենց մասին գրականության մեջ շատ ինֆորմացիա կա»,- նշում է «Սպիտակ մանուշակ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր Աշխեն Բաբայանը։

Այժմ յուղերը վաճառվում են ցուցահանդեսների ժամանակ, շուտով արտադրանքները  վաճառքի կլինեն նաև  դեղատներում և գեղեցկության կենտրոններում:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2