Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՄՓՈՓԵԼ Է BEELINE EXTREME FEST 2012-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
27/03/2012 16:46
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՄՓՈՓԵԼ Է BEELINE EXTREME FEST 2012-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան ամփոփել են մարտի 25-ին Իջևանում անցկացրած Beeline Extreme Fest 2012 էքստրեմալ սպորտի գարնանային փառատոնի արդյունքները: 

Փառատոնի շրջանակում անցկացրած միջոցառումներին մասնակցել է էքստրեմալ տարբեր մարզաձևերի շուրջ 200 մարզիկ: Մրցումներին և ցուցադրական ելույթներին մասնակցել է ավելի քան 100 ավտոմեքենա և մոտոցիկլետ: Ելույթներին հետևել են հազարավոր երկրպագուներ՝ Հայաստանի տարբեր մարզերից:

Ավտոմեքենաների Off-Road 4Х4 մրցումների Extreme դասում հաղթող է դարձել վրացի մարզիկ Դավիթ Մամուկաշվիլին, ով հանդես է եկել Jeep Wrangler մեքենայով: Standart և Monster դասերում առաջին տեղերը զբաղեցրել են հայ մարզիկներ Էդիկ Հարությունյանն ու Դավիթ Մարտիրոսյանը՝ համապատասխանաբար Jeep Wrangler և Toyota Land Cruiser 80 մեքենաներով:

Drag-Racing մրցումների ամենաբարձր` «Class D» դասում առաջին տեղը գրավել է Վարդան Մկրտչյանը (Mitsubishi Lancer Evolution), երկրորդ տեղը` Ավետիք Միքաելյանը (Range Rover), երրորդ տեղը` Հրայր Ավետիսյանը (Subaru Impreza STI):

«Beeline Extreme 2012 փառատոնն իսկական տոն էր ոչ միայն մասնակիցների և կազմակերպիչների, այլև հանդիսատեսի համար: Հաճելի էր տեսնել ուրախ և ոգևորված մարդկանց, ովքեր ընտանիքներով դուրս էին եկել կենտրոնական փողոցներ` տեսնելու մրցումներն ու ցուցադրական ելույթները, գեղեցիկ սպորտային և հզոր արտաճանապարհային մեքենաներ: Ուրախ եմ, որ «ԱրմենՏել» ընկերությունն իր վառ ներդրումն է ունեցել տարածաշրջանի կյանքում և վստահ եմ, որ Իջևանի բնակիչներն ու քաղաքի հյուրերը երկար կհիշեն այստեղ տիրող տոնական մթնոլորտը», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Beeline Extreme Fest 2012 փառատոնը կազմակերպել է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել»  ընկերության հովանավորությամբ: Փառատոնի անցկացմանն աջակցել են նաև Տավուշի մարզպետարանը, Flash և Apaven ընկերությունները:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59