Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՄԻԱՑԵԼ Է «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄ 2012» ԱԿՑԻԱՅԻՆ
02/04/2012 14:35
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՄԻԱՑԵԼ Է «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄ 2012» ԱԿՑԻԱՅԻՆ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և իր 400 աշխատակիցները մարտի 31-ին միացան Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) նախաձեռնած «Մոլորակի ժամ 2012» ակցիային` մեկ ժամով անջատելով լույսերը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի գրասենյակներն աշխարհի 58 երկրներում նույնպես աջակցություն են ցուցաբերել «Մոլորակի ժամ 2012» ակցիային` շարունակաբար խթանելով շրջակա միջավայրի պահպանման գաղափարները: Բացի այդ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», որն արդեն չորրորդ անգամ է մասնակցում այս գլոբալ քարոզարշավին,  աշխատակիցների համար հայտարարեց  «1 օր առանց մեքենայի»` աշխատանքի գալ ոտքով կամ հանրային փոխադրամիջոցով և «1 օր առանց տպագրության»` վերահսկման միջոցով զգալիորեն նվազեցնելով օրական միջին տպագրական ծավալը:

«Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն Էյչ-Էս-Բի-Սի-ն պարտավորվել է նվազեցնել էներգիայի սպառումը և մտադիր է աշխարհով մեկ իր աշխատակիցների կողմից ածխածնի արտանետումները 2012-ի 3.5 տոննայից հասցնել մինչև 2.5 տոննա 2020 թվականին: Մենք համոզված ենք, կլիմայի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ մարդկանց իրազեկումը 21-րդ դարի առաջնահերթություններից մեկն է, և Հայաստանը այստեղ անմասն մնալ պարզապես չի կարող», – այս առթիվ նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը։

«Մոլորակի ժամ» գլոբալ նախաձեռնությունը Բնության համաշխարհային հիմնադրամի  հետ համատեղ համընդհանուր կոչ է` ուղղված յուրաքանչյուր անհատի, բիզնես կառույցի եւ համայնքի` անջատելու իրենց լույսերը մարտի 31-ին, ժ. 20:30-ից 21:30-ը:

«Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը, որի հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Տարեցտարի այս ակցիան ձեռք է բերում ավելի մեծ տարածվածություն` ապահովելով ավելի քան 1 միլիարդ բնակչության մասնակցություն ավելի քան 6000 քաղաքներում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45