Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
30/05/2023 12:06
Կիսվել

Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում

«Յուքոմ» ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են օգտվել 1 ՄԲ-ն սկսած 2,99 դրամ սակագնից 65-ից ավելի եվրոպական ու հայտնի ծովափնյա երկրներում ճամփորդելիս, մասնավորապես՝ Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Եգիպտոսում և Վրաստանում՝ համապատասխան օպերատորների ցանցին միանալիս։ Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել նոր՝ «Ինտերնետ ռոումինգում 8 ԳԲ» փաթեթն ընդամենը 24500 դրամով՝ հավաքելով *121*15# և սեղմելով զանգի կոճակը։ Նոր՝ ամենամեծ փաթեթը վավեր է 14 օր։

«Ucom-ում մենք հասկանում ենք ճամփորդելու ընթացքում մտերիմների և, ինչու ոչ, գործընկերների հետ կապի մեջ մնալու կարևորությունը, հատկապես ամառային սեզոնին, երբ արձակուրդային ակտիվ շրջան է: Ռոումինգում 2,99 դրամ/ՄԲ սակագինը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կապի մեջ մնալ ու կիսվել ճամփորդական հուշերով՝ ունենալով ինտերնետի մեծ ծավալ մատչելի գնով», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ի դեպ, որևէ փաթեթ չակտիվացնելու դեպքում մինչև օգոստոսի 31-ը բաժանորդներն ամեն դեպքում կօգտվեն ռոումինգում ինտերնետի ավելի մատչելի՝ 9 դրամ/ՄԲ հատուկ սակագնից՝ նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն, մասնավորապես Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա և Մոնտենեգրո ուղևորվելիս և համապատասխան օպերատորներին միանալիս: Նշենք նաև, որ 9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում Orange, Վրաստանում Geocell/Magticom, ԱՄԷ-ում du և ԱՄՆ-ում T-Mobile օպերատորներին միանալիս:

Հավելենք, որ ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ հավաքելով *121#, կամ Ucom բջջային հավելվածի օգնությամբ։ Մնում է միայն վայելել անխափան հաղորդակցությունը Ucom-ի ռոումինգի մատչելի սակագներով, որտեղ էլ որ տանեն ճանապարհները:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69