Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Բիլ Գեյթսը կանխատեսել է Google-ի և Amazon-ի «մահը» AI-ի պատճառով
30/05/2023 18:06
Կիսվել

Բիլ Գեյթսը կանխատեսել է Google-ի և Amazon-ի «մահը» AI-ի պատճառով

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է թվային AI գործակալների ի հայտ գալը, որոնք արմատապես կփոխեն օգտատերերի պահվածքը ցանցում: Այդ մասին գրում է CNBC-ն։

Գեյթսի խոսքերով՝ ապագա AI օգնականը կկարողանա հասկանալ մարդու կարիքներն ու սովորությունները, ուստի օգտատերն այլևս կարիք չի ունենա անձամբ մուտք գործել այս կամ այն հարթակ:

Սակայն միլիարդատերը չկարողացավ հստակ գուշակել, թե ով կհաղթի AI գործակալ ստեղծելու մրցավազքում: Տեխնոլոգիական հսկաների և ստարտափների հնարավորությունները հավասար են, հավելել է նա։

«Ես հիասթափված կլինեի, եթե Microsoft-ը չմիջամտեր: Բայց ես տպավորված եմ մի քանի ստարտափներով, այդ թվում՝ Inflection-ով»,- ասել է Գեյթսը։

Գործարարը կարծում է, որ նման գործակալների մշակման համար որոշակի ժամանակ կպահանջվի։ Մինչ այդ, ընկերությունները կշարունակեն իրենց արտադրանքի մեջ ներառել գեներատիվ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են խոշոր լեզվական մոդելները:

Գործարարը խոսեց նաև Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամում իր աշխատանքով պայմանավորված առողջապահական ջանքերի մասին: Նա հայտարարել է, որ AI-ն կարագացնի նորարարությունը տիեզերքում և կհանգեցնի դեղերի և դեղամիջոցների ավելի արագ զարգացմանն ու ստեղծմանը։

Նրա խոսքով՝ մարդկությունը մոտենում է այնպիսի հիվանդությունների բուժմանը, ինչպիսին Ալցհեյմերն է։ Դեղամիջոցների առաջին փորձարկումները տեղի կունենան 10 տարի հետո, հավելել է Գեյթսը։

Գործարարն անդրադարձավ նաև գեներատիվ AI-ի թեմային: Նա կարծում է, որ տեխնոլոգիաները զգալիորեն կազդեն գրասենյակային աշխատողների վրա, և ռոբոտները կկարողանան փոխարինել աշխատողներին արտադրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտին գործարարը ChatGPT-ն անվանել էր 1980թ. ի վեր ամենակարևոր հայտնագործությունը։ Իսկ ապրիլին Գեյթսը քննադատել է մեծ լեզվական մոդելների հետազոտությունը դադարեցնելու գաղափարը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88