
LOUIS VUITTON ԲՐԵՆԴԸ ԳՐԱՎՈՒՄ Է ԱՍԻԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԸ
Ճոխության և շքեղության ապրանքների արտադրությամբ և վաճառքով զբաղվող հանրահայտ Moet Hennessey Louis Vuitton (LVMH) ընկերությունների խումբը ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով ամբողջ աշխարհում LVMH-ի վաճառքի ծավալներն աճել են 25%-ով, ընդ որում՝ ընկերության ապրանքանիշը ներկայացնող ապրանքների նկատմամբ առավել մեծ պահանջարկ գրանցվել է ԱՄՆ-ում և ասիական երկրներում:
Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով LVMH-ի հասույթը գերազանցել է 6.5 մլրդ եվրոն: