
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԶԵՂՉԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
«Զարգացման Հայկական Բանկ»-ն իր քարտապաններին առաջարկում է նոր զեղչային համակարգ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից՝ այն հաճախորդները, ովքեր ունեն «Զարգացման Հայկական Բանկ»-ի ArCa և MasterCard տեսակի վճարային պլաստիկ քարտեր, կարող են կատարել գնումներ և ստանալ զեղչեր՝ Երևան քաղաքում գործող հարյուրից ավելի առևտրի և սպասարկման կետերում:
Ինչպես վստահեցնում են «Զարգացման Հայկական Բանկ»-ից՝ Բանկը մշտապես ուսումնասիրում է հաճախորդների տարբեր խմբերի պահանջմունքները և յուրաքանչյուրի համար մշակում ֆինանսական միջոցների ապահով և հարմարավետ տնօրինման հարմար փաթեթներ:
Բանկը նպատակ ունի ամեն տարի համալրելու իր քարտապանների զեղչային ցանկը:
Զեղչերի ամբողջական ցանկը ներկայացված է բանկի ինտերնետային կայքում: