ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՈՐ ԱԿՑԻԱՆԵՐ «ՍԹԱՐ»-ՈՒՄ
ՍԹԱՐ առևտրային ցանցում մեկնարկել են նոր շաբաթական ակցիաներ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս ակցիաների ցուցակում ընդգրկվել են մթերային, կենցաղային և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:
Այս շաբաթվա լավագույն առաջարկներից է Play City-ի ժամանցային կտրոնը: Միայն ՍԹԱՐ առևտրային ցանցի խանութներում հաճախորդները կարող են ձեռք բերել 7000 դրամանոց կտրոններն ընդամենը 2990 դրամով:
ՍԹԱՐ և Play City համատեղ նախագծի, ինչպես նաև կտրոնում ներառված ծառայությունների մասին հավելյալ ինֆորմացիա հնարավոր է ստանալ` այցելելով http://star.am/am/new ընկերության պաշտոնական կայքէջ:
Play City-ի կտրոնները հաճախորդները կարող են ձեռք բերել ՍԹԱՐ առևտրային ցանցի բոլոր խանութներից և օգտագործել այն մինչև մայիսի 31-ը: