
ԲԵՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ
Երևանի կոնյակի գործարանը Բերդ քաղաքում բացել է հնեցման արտադրամաս: Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանը:
Ինչպես նշել են Երևանի կոնյակի գործարանի ներկայացուցիչները՝ գործարանը, հաշվի առնելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացման կարևորությունն, ընդլայնում է իր արտադրական կարողությունները: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ՝ Բերդի մասնաճյուղի գործարկումից հետո կավելանա նաև աշխատատեղերի թիվը: