Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
MyInvest. Ամերիաբանկը գործարկել է ներդրումային առցանց հարթակ
16/06/2023 11:53
Կիսվել

MyInvest. Ամերիաբանկը գործարկել է ներդրումային առցանց հարթակ

Ամերիաբանկը MyAmeria բջջային հավելվածում գործարկել է նոր հարթակ` MyInvest, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առցանց կատարել աժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկատվություն։ 

MyInvest-ը շուկայում առաջին հարթակն է, որտեղ հասանելի են միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաներ և 15000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսեր ու պարտատոմսեր, ինչպես նաև հայկական բաժնետմոսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր։ 

MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ իրականացնել յուրաքանչյուրին, ով փնտրում է խնայողությունների ներդրման այլընտրանքային տարբերակներ, քանի որ հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով և այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցվել է․ մեկ սեղմումով ներդրողը կարող է տեղադրել բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների գնման կամ վաճառքի պատվերներ, հետևել դրանց կատարման ընթացքին, ինչպես նաև ցանկացած պահի հետևել կնքված գործարքների / պորտֆելի փոփոխություններին։ 

«Տարիներ շարունակ լինելով արժեթղթերի շուկայի առավել ակտիվ դերակատարներից մեկը` մենք մշտապես նպաստել ենք ոլորտի զարգացմանը: Պատահական չէ, որ Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող «AMX Award» մրցանակաբաշխությանն այս տարի Ամերիաբանկը լավագույնը ճանաչվեց միանգամից 6 անվանակարգում: Սա և հաճելի է, և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող: Գործարկելով MyInvest-ը` մենք հույս ունենք, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա և կստեղծի նախադրյալներ Հայաստանում ներդրումային շուկայի աշխուժացման ու զարգացման համար»,- ասում է Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։ 

Հունիսի 7-ից MyInvest հարթակում հասանելի են նաև Team Telecom Armenia ընկերության բաժնետոմսերը. Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով (IPO) տեղաբաշխում է Team Telecom Armenia ընկերության 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս: Team-ը հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը Հայաստանում իրականացնում է IPO։ Բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: MyInvest հարթակով Team Telecom Armenia ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելիս ներդրողները հնարավորություն ունեն արժեթղթերի հաշիվը բացել ավտոմատ եղանակով: 

Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածը թողարկվել է 2022 թվականին և նախատեսված է ֆիզիկական անձ հաճախորդների համար: 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:  Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88