Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայկ Եսայանը՝ Team-ի առաջնային հրապարակային առաջարկի միջոցով բաժնետոմսերի տեղաբաշխման մասին
21/06/2023 20:48
Կիսվել

Հայկ Եսայանը՝ Team-ի առաջնային հրապարակային առաջարկի միջոցով բաժնետոմսերի տեղաբաշխման մասին

Team Telecom Armenia-ն մեկնարկել է առաջնային հրապարակային առաջարկի միջոցով բաժնետոմսերի տեղաբաշխումը: Թողարկվել է 40 միլիոն բաժնետոմս:

«Մեր ընկերությունն առաջին անգամ Հայաստանում տելեկոմ և ՏՏ ոլորտում իրականացնում է IPO: Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է դառնալ ընկերության լիիրավ բաժնետեր: Այսօր մենք թողարկում ենք 40 միլիոն բաժնետոմս՝  8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ: Մեր թիմը վերջին երկու տարվա ընթացքում իր թիմային աշխատանքի արդյունքում ապացուցեց, որ հնարավոր է մեծ աճի տեմպեր ունենալ մի ընկերությունում, որը Հայաստանում տելեկոմ ծառայություններ է մատուցում գրեթե 110 տարի: Միջինում ունենալով 8-9% աճ՝ որոշեցինք, որ ժամանակն է նոր միջոցներ ներգրավվել: Այդ միջոցները կուղղվեն կապիտալ ծախսերին և Հայաստանում էլ ավելի արագ կզարգացնենք օպտիկամանրաթելային ցանցը, 4G և 5G ծածկույթները», – ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

Team-ում կարևորում են Հայաստանում արագ զարգացող տելեկոմի առկայությունը: Հայկ Եսայանը վստահ է՝ կարճ ժամանակում կարող են դառնալ առաջատարը, քանի որ այն տեխնոլոգիական լուծումները, որոնք այսօր ներդնում են, արդի են և արագ վերազինման հնարավորություն ունեն:

«Կենտրոնական Բանկը մեծ ուրախությամբ մասնակցում է Team Telecom-ի IPO-ին: Մեր կարծիքով՝ սա խիստ կարևոր իրադարձություն է Հայաստանի կապիտալ շուկայի կյանքում: Եթե նայենք ՀՀ ֆինանսական հատվածի կաուցվածքին, գիտենք, որ մեզ մոտ գերակշռում են բանկերը: Եվ ըստ էության՝ Կենտրոնական բանկի կարծիքն է, որ մեր քաղաքացիները բավականաչափ լայն հնարավորություններ չունեն իրենք խնայողությունները ներդրումներ անելու տեսնակյունից: Կարծում ենք, որ այս նախադեպը կարող է վարակիչ լինել, և ՀՀ-ում փոխել մեր քաղաքացիների հնարավորությունները: Որակյալ կորպորատիվ կառավարումը խիստ կարևոր է: Վստահ ենք, որ այս IPO կապիտալի շուկայում ակտիվություն կբերի», – ասում է ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:

Հիշեցնենք՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջնային հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է անվանական ոչ փաստաթղթային «Ա» դասի հասարակ բաժնետոմսեր մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Բաժնետոմս կարելի է ձեռք բերել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևը Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։ Թողարկվել է 40 միլիոն բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 206 դրամ: Ձեռքբերման նվազագույն քանակը 200 հատն է՝ 41200 դրամ նվազագույն ծավալով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52