Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՎԻՐՏՈՒԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
08/06/2012 11:07
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՎԻՐՏՈՒԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

Համացանցը կատարյալ միջոց է` վիրտուալ ուսումնական միջավայր ապահովելու համար: Հեռավար ուսուցման մոդելն այդ գործիքներից մեկն է: Այն ուսանողին թույլ է տալիս իր բնակավայրում մնալով` սովորել արտասահմանում գտնվող որևէ համալսարանում:

ՎիվաՍել–ՄՏՍ–ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ կրթության նման ժամանակակից գործիքներ է  տրամադրում նոր հմտություններ և որակավորում ստանալ ձգտող ուսանողներին: Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում ընկերության ստեղծած տեսակոնֆերանսների դահլիճն ու տրամադրած ինտերակտիվ գրատախտակը կտան դրա հնարավորությունը:

Այսպես, ՎիվաՍել–ՄՏՍ–ի աջակցությամբ Տեխասի համալսարանի հետ օնլայն կրթություն ապահովելու Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի երբեմնի ծրագիրը մեկնարկել է:Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տրամադրել է տեսակոնֆերանսների լսարան ստեղծելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա:

Տեսաձայնային կատարյալ HD որակ ապահովող պրոֆեսիոնալ սարքավորումը, մոնիտորները և դասախոսի կողմից հեռակառավարվող տեսախցիկը ապահովում են իրական պատկեր` թույլ տալով հնարավորինս կրճատել վիրտուալ լսարանի տպավորությունը: HD որակի շնորհիվ ձայնը դադարում է լինել արհեստական, ինչը թույլ է տալիս կրճատել տարածության զգացումը, արդյունավետ քննարկում ծավալել դեմ առ դեմ ձևաչափով և ստանալ առավելագույն գիտելիք: Ուղիղ հեռարձակմամբ առաջին տեսակոնֆերանսը կազմակերպվել է Տեխասի համալսարանի հետ: Կենտրոնին տրամադրվել է նաև ինտերակտիվ գրատախտակ և լուսարձակ:

«Համացանցը մեծացնում է կրթվելու հնարավորությունը: Համոզված եմ, որ ուղիղ հեռարձակմամբ կազմակերպվող ուսուցման հեռավար մեթոդը կփոխի ուսանողների մտածողությունն ու վարքագիծը: Այն երիտասարդությանը թույլ կտա լինել ավելի ինքնուրույն, նպատակասլաց և պատասխանատու,  իսկ մոնիտորների տարբեր կողմերում գտնվող դասախոսները կկատարեն խորհրդատուի դեր: Տարբեր երկրների բուհերի միջև ստեղծվող վիրտուալ համագործակցությունը թույլ կտա ձևավորել լայն աշխարհայացք: Այն կարևոր է նաև ազգային մտածողությունը, մշակույթը այլ երկրների հետ համեմատելու և համադրելու տեսանկյունից: Մենք ձգտում ենք տեղեկատվական բոլոր պաշարները հասանելի դարձնել ուսանողությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը համոզված է, որ տեխնոլոգիական լուծումները և ուսումնառության առցանց եղանակը պահանջված գործիքներ են որակյալ կրթության համար:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21