Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 50 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ
11/06/2012 14:42
Կիսվել

«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 50 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ

Այսօր` հունիսի 11-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում ամփոփել են դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված վարչական վարույթի արդյունքները: ՏՄՊՊՀ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը` «Նատալի ֆարմ»-ը, տուգանվել է 50 միլիոն դրամի չափով:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը ստացել էր դիմում բողոք` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ Ա. Բախշյանից և Ս. Սաֆարյանից այն մասին, որ դեղերի գծով պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողություններ են իրականացվում, որոնց արդյունքում դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության համար շուկայում ստեղծվում են մուտքի խոչընդոտներ:

Բողոքի հիման վրա ՏՄՊՊՀ-ը վարչական վարույթ էր հարուցել և վարույթի ընթացքում կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում պարզել, որ դեղերի իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ և բուժհաստատություններ, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իսկապես իրականացրել են հակամրցակցային գործողություններ:

Մասնավորապես, Հանձնաժողովի կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բուժհաստատությունները ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել այն դեպքում, երբ դա օրենքի պարտադիր պահանջն է: Մի շարք դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձևական բնույթ: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններով հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություներին կատարել է նվիրատավություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը և մրցույթը հայտարարող բուժհաստատությունը, գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ:

Ամփոփոլով վարչական վարույթի արդյունքները՝ Հանձնաժողովը հետևյալ 7 տնտեսվարողների և շուրջ երեք տասնյակ բուժհաստատություների գործողություները ճանաչել է որպես հակամրցակցային:

Տնտեսվարողներն են` Նատալի ֆարմ ՍՊԸ, Եվրոֆարմ ՍՊԸ, Ռուսֆարմ ՍՊԸ, Ամիկուս ՍՊԸ, Էգդանի ՍՊԸ, Մեգի Էլ ՍՊԸ , Կամելիա ՍՊԸ, Անիկոֆարմ ՍՊԸ, Ա/Ձ Հրանտ Գևորգյան:

Բուժհաստատություններն են` Երևանի թիվ 20 պոլիկլինիկա, Երևանի թիվ 19 պոլիկլինիկա, Սևանի հիվանդանոց, Տաշիրի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա, Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկա, Սպիտակի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա, Ստեփանավանի բժշկական կենտրոն, Երևանի թիվ 22 պոլիկլինիկա, Չարենցավանի բժշկական կենտրոն, Վեդու ծննդատուն, Հրազդանի բժշկական կենտրոն, Երևանի թիվ 4 պոլիկլինիկա, Վեդու բժշկական կենտրոն, Աբովյանի ծննդատուն, Դիլիջանի բժշկական կենտրոն, Իջևանի առողջության կենտրոն, Մեծամորի բժշկական կենտրոն, Վաղարշապատի հիվանդանոց, Երևանի թիվ 5 պոլիկլինիկա, Նոյեմբերյանի հիվանդանոց, Մարտունու ծննդատուն, Աբովյանի բժշկական կենտրոն, Արարատի հիվանդանոց, Մարտունու բժշկական կենտրոն, Քաջարանի բժշկական կենտրոն, Արմավիրի բժշկական կենտրոն:

Քանի որ Հանձնաժողովը այս ոլորտում առաջին անգամ էր նման ուսումնասիրություն իրականացնում և, հաշվի առնելով, որ բացի «Նատալի ֆարմից», մնացած բոլոր ընկերությունները ունեն անհամեմատ փոքր ծավալներ և շատերը տեղեկացված չեն ոլորտի օրենսդրական պահանջներից՝ ՏՄՊՊՀ նիստում որոշվել է խիստ նախազգուշացում հայտարարել նրանց նկատմամբ, քանի որ վերջինները իրենց վարքագծով սահմանափակել են մրցակցությունը և բարենպաստ պայմաներ են ստեղծել տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար: Հանձնաժողովը պարտադրել է վերջիններիս այսուհետ ձեռնպահ մնալ նման վարքագծի դրսևորումից, կատարել օրենքի պահանջը` դեղորայքի և բուժական պարագաների ձեռքբերումն իրականացնելով բացառապես մրցույթով:

«Նատալի ֆարմը» դեղերի ներկրման և իրացման ոլորտի ամենախոշոր ընկերությունն է, այս շուկայում զբաղեցնում է գերիշխող դիրք: ՏՄՊՊՀ նիստում որոշվել է գերիշխող դիրքի չարաշահման համար «Նատալի ֆարմ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք`  50 միլիոն դրամի չափով և պարտադրել, որպեսզի ընկերությանը վերացնի և հետագայում բացառի նման վարքագիծը:

Ի դեպ, այս ոլորտում գործող որոշ տնտեսվարողներ իրենց գոհունակությունն են  հայտնել Հանձնաժողովին` տեղեկացնելով, որ առկա խնդիրները մեծ չափով կարգավորվել են: Բուժհաստատություններն արդեն իսկ օրենքով սահմանված կարգով մրցույթներ են անցկացնում, իսկ տնտեսվարողներն էլ պատշաճ ձևով մասնակցում են մրցույթներին:

Նշված բուժհաստատությունները հանդիսանում են պետական բժշկական հիմնարկներ են և նրանց վարքագիծը բացի մրցակցության սահմանափակումից հանգեցրել է նաև պետական բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործման: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանձնաժողովի որոշմամբ նրանց գործերը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ Վերահսկիչ պալատ և ՀՀ ֆինանսների նախարարություն:  

Նիստի ավարտին  ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը կոչ է արել բոլոր տնտեսվարողներին հետևել «Սզնի» ընկերության օրինակին և մրցակցային խնդիրների առնչվելիս` տեղեկացնել Հանձնաժողովին:  Ա.Շաբոյանը նաև նշել է, որ հրապարակային անցկացվող նիստերի նպատակը նաև այն է, որ թե տնտեսվարողները և թե շարքային քաղաքացիները տեղեկացված լինեն ինչպես իրենց իրավունքների, այնպես էլ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և չհապաղեն դիմել ՏՄՊՊՀ-ին` վստահ լինելով, որ իրենց դիմումն անմիջապես ընթացք կստանա;

Տեղեկացնենք նաև, որ Պետական գնումների մասին օրենքում առկա սողանցքները փակելու և այս ոլորտի օրենսդրությունը բարելավելու նպատակով,  Հանձնաժողովը մի շարք օրենսդրական առաջարկներ է մշակել, որոնք կուղարկվեն ՀՀ ֆինանսների նախարարություն:

Պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրություններն այսքանով չեն սահմանափակվում, դրանք շարունակվում են և առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45