Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Վիվա-ՄՏՍ. ՏՏ ոլորտում հմտանալու իրական հնարավորություն` «Viva University» կրթական ծրագրի շնորհիվ
06/09/2023 17:13
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. ՏՏ ոլորտում հմտանալու իրական հնարավորություն` «Viva University» կրթական ծրագրի շնորհիվ

Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:

Արդեն 8 տարի՝ 2015 թվականից, Վիվա-ՄՏՍ-ի՝ «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի շնորհիվ, Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, տարիների փորձ և հիմնարար գիտելիքներ են ստանում  աշխատաշուկայում դիրքավորվելու համար: Դա կարևոր առավելություն է թե´ գործատուի, թե´ աշխատանք փնտրողի համար: Ցանկացած ոլորտում աշխատանքի անցնելու և հաջողված մասնագետ լինելու համար պահանջվում է ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման մեկնարկային հնարավորություն: «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն մասնակցության հավասար հնարավորություններ է տալիս մայրաքաղաքում և մարզերում բնակվող ուսանողներին:

Անհատական մենթորների աջակցությամբ և խորհուրդներով, երկամսյա ժամանակահատվածում, «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի մասնակիցները սովորել են աշխատել տվյալների հավաքագրման, մշակման և բազաների կառավարման գործիքների հետ: Առաջադրանքներն իրականացրել են՝ օգտագործելով Microsoft SQL Server-ի (Մայքրոսոֆտ Էս-Քյու-Էլ սերվերի) գործիքակազմը: Ծանոթացել են աշխարհագրական տեղորոշման ոլորտում կիրառվող մեթոդներին և գործիքներին, Python (Փայթոն) ծրագրավորման լեզվով կատարել են ներբեռնում տարբեր վեբ-քարտեզներից:

Ուսանողները խորացրել են C# (Սի շարփ) լեզվով զուգահեռ և ասինխրոն ծրագրավորման հմտությունները, ինչպես նաև սովորել ASP.NET տեխնոլոգիայով վեբ-ծրագրավորում:  Ծանոթացել են նաև աջակցության գործիքներին՝ համակարգչային իմացությանը, օպերացիոն համակարգերի տեղադրմանն ու մալուխների կառավարմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) հոսքի ուսանողներն արժեքավոր ձեռքբերում են համարում հատկապես այս ոլորտում տեսական գիտելիքները գործնականով հարստացնելը: Կա այն համոզմունքը, որ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է ապահովում տարբեր ոլորտների առաջընթացը: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի՝ Վիվա-ՄՏՍ-ի 17-ամյա փորձի արդյունքում կուտակված գիտելիքները կարևոր հաղթաթուղթ կարող են լինել ծրագիրն ավարտած ուսանողների համար՝ կյանքի հետագա փուլերում: Դրանք համընդհանուր գիտելիքներ են՝ կիրառելի ոչ միայն տելեկոմ, այլև ՏՏ այլ ճյուղերում:

Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների է մասնակցել տարբեր բուհերի 22 ուսանող: Նրանք մասնագիտական փորձ են ձեռք բերել ՏՏ և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Կրթական ծրագրի բազմազանությունը երկու հոսքերի պրակտիկանտներին թույլ է տվել ուսումնասիրել և զարգացնել հեռահաղորդակցության ոլորտում թե´ նեղ մասնագիտական, թե´ ընդհանուր գիտելիքները:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11