Ռուսաստանի 20 ամենահարուստ կանանց ընդհանուր կապիտալը ռեկորդային 25.7 միլիարդ դոլար է
Ռուսաստանի 20 ամենահարուստ կանանց ընդհանուր կարողությունը ռեկորդային 25.7 միլիարդ դոլարի է հասել: Ցանկում յոթ նորեկ կա: Ամենահարուստ կանանց քսանյակից 16-ն իրենց ակտիվները ստացել են ժառանգաբար, ամուսնալուծության ժամանակ կամ ընտանեկան բիզնեսից՝ ներառյալ ընտանեկան ռեսուրսների օգտագործումը։
Եվ այսպես, ներկայացնում ենք Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ կանանց:
Տատյանա Բակալչուկը Wildberries-ի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է: Նա Ռուսաստանի ամենահարուստ կինն է: Նրա կարողությունը 7 միլիարդ դոլար է:
Տատյանա Լիտվինենկոն մասնավոր ներդրող է: Նա երկրորդ ամենահարուստ կինն է Ռուսաստանում: Նրա կարողությունը 2.8 միլիարդ դոլար է:
Մասնավոր ներդրող է նաև ցանկում երրորդ մեծահարուստ կինը: Վարվարա Սկոչի ունեցվածքը գնահատվում է 2.5 միլիարդ դոլար: Նա, ի դեպ, Ռուսաստանի ամենահարուստ 20-րդ մարդու՝ Անդրեյ Սկոչի դուստրն է:
Մարինա Մորդաշովան ևս մասնավոր ներդրող է: Նրա ունեցվածքը 1.85 միլիարդ դոլար է: Ի դեպ, Մարինա Մորդաշովան ամենահարուստ կանանց վարկանիշում 4-րդն է, որովհետև 2022-ին ԱՄՆ նրան և ամուսնուն ներառել էր պատժամիջոցների տակ գտնվող մասնավոր անձանց ցանկում, իսկ նա Ռուսաստանի 5-րդ ամենահարուստ գործարարի՝ Ալեքսեյ Մորդաշովի կինն է:
5-րդ ամենահարուստ կինը Ռուսաստանում Լիդիա Միխայլովան է: Նրա կարողությունը 1.55 միլիարդ դոլար է: Նա գործարար Իգոր Բաբայևի նախկին կինն է: Բաբաևը լքել է բիզնեսն ու իր բաժնեմասը թողել նախկին կնոջն ու զավակներին:
Ելենա Բատուրինան Inteco Management-ի նախագահն է, զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով: Նրա ունեցվածքը 1.3 միլիարդ դոլար է: Բատուրինան Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի նախկին կինն է:
Վիկտորյա Միխելսոնը 1.2 միլիարդ դոլար կարողություն ունի և 7-րդն է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշում: Նա «Նովատեկ»-ի հիմնադիր, Ռուսաստանի 4-րդ ամենահարուստ մարդու՝ Լեոնիդ Միխելսոնի դուստրն է:
Եվգենյա Գուրևայի կարողությունը գնահատվում է 875 միլիոն դոլար: Նա Ռուսաստանի 15-րդ ամենամեծ կապիտալն ունեցող գործարարի՝«Ֆոսագրո» ընկերության հիմնադիր Անդրեյ Գուրևի կինն է:
Եկատերինա Ֆեդունը 9-րդն է ՌԴ ամենահարուստ կանանց ցանկում: Նա Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերության՝ «Լուկօյլ»-ի համահիմնադրի, ՌԴ 19-րդ ամենահարուստ մարդու՝ Լեոնիդ Ֆեդունի դուստրն է: Նրա կարողությունը գնահատվում է 800 միլիոն դոլար:
725 միլիոն դոլար կարողությամբ՝ ՌԴ ամենահարուստ կանանց տասնյակը եզրափակում է Լյուդմիլա Կոհանը: Նա գործարար Վլադիմիր Կոհանի այրին է և իր ունեցվածքի մեծ մասը ստացել է՝ որպես ժառանգություն:
Հաջորդիվ վարկանիշային աղյուսակում են Լիդիա Սուլտեևան 675 միլիոն դոլար, Օլգա Բելյավցևան (600 միլիոն դոլար), Ելենա Ռիբոլովլևան (600 միլիոն դոլար), Տատյանա Կովալչուկը (575 միլիոն դոլար), Լիլյա Ռոտենբերգը (500 միլիոն դոլար), Տատյանա Կուզնեցովան (450 միլիոն դոլար), Լարիսա Ալեքպերովան (425 միլիոն դոլար), Մարինա Սեդիխը (425 միլիոն դոլար), Մարիա Ֆիլևան (400 միլիոն դոլար), Տատյանա Ֆիլևան (400 միլիոն դոլար):