Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37628.48+0.20 TOPIX - 2663.53-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 17284.54+2.71 SSEC - 3052.90+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
25/04/2024  CBA:  USD - 388.60-1.44 GBP - 485.98+4.24
25/04/2024  CBA:  EURO - 416.73+1.10
25/04/2024  CBA:  GOLD - 28988.69-291.76 SILVER - 338.83-8.97
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԱՑՄԱՆԸ
17/07/2012 10:35
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԱՑՄԱՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և «Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» հասարակական կազմակերպությունը շարունակում են համագործակցությունը` նպաստելով Հայաստանի մարզերում համակարգչային գրագիտության բարձացմանը:

Ինչպես տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ընկերության աջակցությամբ «Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» կազմակերպությունը երեք տարի անընդմեջ Վանաձորում իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են դպրոցականների, ուսանողների, մանկավարժների համակարգչային գրագիրության բարձրացմանը: Ծրագրերին մասնակցել է շուրջ 400 դպրոցական և  ուսանող ք.Վանաձորից և Լոռու մարզի այլ համայնքներից (Ստեփանավան, Դսեղ, Մարգահովիտ, Փամբակ և այլն):

Կատարված աշխատանքը նախադրյալ են հանդիսացել ընդլայնելու գործունեությունը և կիրառել փորձը նաև մարզի այլ համայնքներում:

«Աջակցությունը երիտասարդությանը և կրթությանը` «ԱրմենՏել» ընկերության սոցիալական գործունեության հիմնական ուղություններից է: Հաշվի առնելով այն, որ ժամանակակից աշխարհում  համակարգչային հմտություններն անհրաժեշտ են գրեթե բոլոր բնագավառներում՝ «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն հովանավորում է կրթական ծրագրերը, այլ նաև մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդների համակարգչային գրագիտության բարձրացմանը: Միաժամանակ, մենք փորձում ենք ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև մարզերի երեխաների համար», – նշել է «ԱրմենՏելե ՓԲԸ  Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն»-ի նախագահ Ռազմիկ Սոլոմոնյանը նշել է. «Հաշվի առնելով մեր կազմակերպության հիմնարար սկզբունքը` կրթութամբ հասնել զարգացմանը, կարևորում ենք մեր բազմամյա փորձի ներդրումը մարզի զարգացման գործընթացում և, շնորհիվ համախոհ գործընկերների վստահությանը, իրականացնում ենք հեղինակային նախագծերը նաև մարզկենտրոնից դուրս՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական նորամուծությունների հավասարաչափ տարածումն ու կիրառումը: Նման երկարաժամկետ և հիմնարար սոցիալական գործընկերությունը լավագույն գրավականն է ավելի խորքային և հեռանկարային նախագծերի ստեղծման ու մյուս մարզերում նույնպես հաջողության հասնելու համար»:

«Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» կազմակերպության ուսումնական ծրագրում ընդգրկված են լրացուցիչ դասեր դպրոցականների համար, ծրագրավորման դասընթացներ, մշակվել է ուսուցիչների վերապատրաստման և բնակչության համակարգչային գրագիտության բարձրացման ծրագիր:

25/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.60
-1.44
Եվրո (EUR)
416.73
+1.10
Ռուբլի (RUR)
4.22
+0.04
Լարի (GEL)
144.60
-1.21
28988.69
-291.76
Արծաթ
338.83
-8.97