Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Կասպերսկի. Աշխարհում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների քանակն ավելացել է
19/09/2023 11:37
Կիսվել

Կասպերսկի. Աշխարհում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների քանակն ավելացել է

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել են վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրային ապահովման օգտագործմամբ 5 704 599 գրոհ: Այդ մասին են վկայում ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2022-ի ապրիլ-հունիսին կանխվել է 5 520 908 նման գրոհ։

Իսկ ահա հայտնաբերված վնասաբեր տեղադրման փաթեթների քանակը նվազել է. այսպես, եթե ընթացիկ տարվա նույն ամիսներին օգտատերերի բջջային սարքերում հայտնաբերվել է 370 327 վնասաբեր տեղադրման փաթեթ, ապա 2022-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերվել է 405 684 նման փաթեթ, ինչը 110 933-ով պակաս է նախորդ եռամսյակի ցուցանիշից և 480 421-ով պակաս 2021-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից։

«Կասպերսկի» ընկերության փորձագետների տվյալներով՝ բանկային տրոյացիների տեղադրման փաթեթների քանակը 2023 թվականի երկրորդ եռամսյակում շարունակել է աճը և կազմել 59 167։ Աճի միտումը նկատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ հայտնաբերվել է 55 614 նման փաթեթ՝ 1667-ով ավելի, քան 2022-ի առաջին եռամսյակում, և 31 010-ով ավելի, քան մեկ տարի առաջ՝ 2021-ի երկրորդ եռամսյակում:

Հակառակ միտումն է ի հայտ եկել մոբայլ շորթող տրոյացիների փաթեթների մասով, որոնք այս տարվա ապրիլ-հունիսին 1318-ն էին։ 2022-ի երկրորդ եռամսյակում ընկերությունը հայտնաբերել է մոբայլ շորթող տրոյացիների 3821 տեղադրման փաթեթ, դա գրեթե երկու անգամ (1879 միավորով) ավելի է նախորդ եռամսյակի ցուցանիշից և 198 փաթեթով ավելի, քան 2021-ի երկրորդ եռամսյակում։ 

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21