Բիզնես

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
ՀՀ Հեռահաղորդակցական ընկերությունները Արցախի կողքին են
03/10/2023 16:37
Կիսվել

ՀՀ Հեռահաղորդակցական ընկերությունները Արցախի կողքին են

Արցախահայության բռնագաղթի և հայրենազրման այս ծանր ու դժվար օրերին կարևորն իրար թև ու թիկունք լինելն է: Հայաստանյան բազմաթիվ առաջատար ընկերություններ իրենց օրինակներով ցույց են տալիս, որ կանգնած են արցախցիների կողքին։

Այս ցանկում առաջիններից են ՀՀ հեռահաղորդակցական ընկերությունները, որոնք մեկը մյուսի հետևից հայտարարեցին Արցախի մեր եղբայրների և քույրերի համար անվճար ծառայություններ տրամադրելու մասին։

Team Telecom Armenia-ն անվճար ինտերնետ և հեռախոսակապ է տրամադրում: Արցախցիները կարող են պահպանել իրենց հեռախոսահամարը և միանալով Team-ի ցանցին անվճար օգտվել ինտերնետից և զանգեր կատարել դեպի Արցախ և ՀՀ բոլոր ցանցեր։

Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։ SIM քարտը կարելի է վերցնել Team-ի բոլոր մասնաճյուղերից` Երևանում և մարզերում։

«Բիֆրի 2900» սակագնային փաթեթը ներառում է WhatsApp, Viber, Telegram, Facebook և այլ ամենապահանջված հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, 10 ԳԲ ինտերնետ և 450 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՌԴ խոսելու համար։

Ucom ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ ՀՀ ժամանող արցախահայերը կարող են 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։

Մասնավորապես միանալով Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանին՝ բաժանորդները 30 օրը մեկ կստանան 450 րոպե՝ տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 8 ԳԲ՝ գերարագ շարժական ինտերնետից օգտվելու, ինչպես նաև 300 SMS՝ տեղական բոլոր ցանցեր և Արցախ ուղարկելու համար։ Բացի այդ, բաժանորդները կկարողանան օգտվել 28 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից՝ չսպառելով ներառումների մեգաբայթերը։ Իսկ Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանն ընտրելով՝ բաժանորդները 30 օրը մեկ կստանան 200 րոպե՝ տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 6 ԳԲ՝ գերարագ շարժական ինտերնետից օգտվելու, ինչպես նաև 200 SMS՝ տեղական բոլոր ցանցեր և Արցախ ուղարկելու համար։ Ավելին, բաժանորդները կկարողանան օգտվել 19 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից՝ չսպառելով ներառումների մեգաբայթերը:

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Ucom-ը նաև աշխատանքի հնարավորություն է առաջարկում: Առկա թափուր հաստիքներին ծանոթանալու համար անցեք հղումով՝ ucom.am/artsakh_jobs Աշխատանքի դիմելու գործընթացը պարզեցնելու և ձեր հարցերին պատասխանելու համար կարող եք զանգահարել 044 401 401 հեռախոսահամարով:

Վիվա-ՄՏՍ. Արցախից տեղահանված մեր հայրենակիցները՝ մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կարող են բաժանորդագրվել նրանց համար նախատեսված Վիվա-ՄՏՍ-ի հատուկ սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ (ցանցի ներսում, դեպի ՀՀ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստանի ցանցեր զանգահարելու համար):

Ի դեպ, այս սակագնային պլանով TikTok, Instagram, Facebook, Spotify, ClubHouse, Viber, WhatsApp, Telegram, Messenger, X, Zoom, Skype, Zangi, Snapchat, IMUSIC և Иви հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ-փաթեթը չի սպառվում: 800 րոպե փաթեթը սպառելուց հետո բաժանորդներին հասանելի է 10 000 ներցանցային րոպե տրամադրող փաթեթ:

Սակագնային պլանին բաժանորդագրվելու և փաթեթներն ակտիվացնելու համար անհրաժեշտ է 070-ի կողմից տրված անձնագրով այցելել Վիվա-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն: Յուրաքանչյուր անձնագրով կտրամադրվի մեկ SIM-քարտ:

Բջջային օպերատորներից հետ չի մնում նաև Ռոստելեկոմը։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան ընկերության ծառայություններից 4 ամիս շարունակ անվճար օգտվելու հնարավորություն։

Առաջարկի շրջանակում հնարավոր է միանալ Մոնո կամ R-max փաթեթներից յուրաքանչյուրին և օգտվել ինտերնետի և հեռուստատեսության ծառայություններից՝ ստանալով նաև փաթեթներում ներառված բոլոր առավելությունները։ Առաջարկը գործում է ինչպես տարեկան, այնպես էլ անժամկետ պայմանով ծառայություններին միանալու դեպքում։

Բացի անվճար ծառայություններից Ռոստելեկոմ Հայաստանը նաև հանգանակել է ընդհանուր 10 000 000 ՀՀ դրամ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հինադրամին‎ և «ռեԱրմենիա» ՀԿ-ին՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության նախագծերին աջակցելու նպատակով։

Վերջում հիշեցնենք՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում: Արցախի հայաթափումից հետո «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործունեությունն Արցախում կսահմանափակվի։

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76