Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 88.70-0.89 WTI - 83.18-0.57
COMEX:  GOLD - 2339.50-0.43 SILVER - 27.24+0.04
COMEX:  PLATINUM - 928.30+0.42
LME:  ALUMINIUM - 2569.50+0.23 COPPER - 9965.50+1.02
LME:  NICKEL - 19100.00-0.30 TIN - 32411.00-1.40
LME:  LEAD - 2207.50+0.00 ZINC - 2844.00-0.14
FOREX:  USD/JPY - 158.22-0.07 EUR/GBP - 1.0723+0.29
FOREX:  EUR/USD - 1.0723+0.29 GBP/USD - 1.2531+0.34
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.69
STOCKS US: DOW JONES - 38239.66+0.40 NASDAQ - 15927.90+2.03
STOCKS US: S&P 500 - 5099.96+1.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.00 TOPIX - 2686.48+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 17746.91+0.54 SSEC - 3113.04+0.79
STOCKS EUR:  FTSE100 - 8139.83+0.75 CAC40 - 8088.24+0.89
STOCKS EUR:  DAX - 18161.01+1.36
29/04/2024  CBA:  USD - 387.81-0.27 GBP - 485.89+0.32
29/04/2024  CBA:  EURO - 415.62-0.67
29/04/2024  CBA:  GOLD - 29214.66+284.10 SILVER - 344.44+3.01
Ֆասթ Սպորտ. հայկական առաջին ու միակ սպորտային ազգային հեռարձակողն արդեն հասանելի է ամբողջ հանրապետությունում
07/10/2023 11:41
Կիսվել

Ֆասթ Սպորտ. հայկական առաջին ու միակ սպորտային ազգային հեռարձակողն արդեն հասանելի է ամբողջ հանրապետությունում

Սեպտեմբերին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած «Ֆասթ Սպորտ»-ի միջոցով այսուհետ հայկական ու միջազգային ամենակարևոր սպորտային իրադարձություններին հեռուստադիտողը կհետևի ցանկացած ժամի և Հայաստանի ցանկացած վայրից։ Այն հասանելի կլինի նաև FastTV ՕԹԹ-ի հարթակում՝ հավելված, որի միջոցով հայտնվում ես սպորտի անծայրածիր աշխարհում, որտեղ կարելի է դիտել միաժամանակ 55 լայֆսթրիմ/ուղիղ հեռարձակում։ Ներբեռնելով հավելվածը՝ ցանկացած վայրում «գրպանի հեռուստացույցով» մարդիկ կտեղեկանան սպորտային աշխարհի անցուդարձից, այն կարելի է ներբեռնել AppStore-ից և PlayMarket-ից, ինչպես նաև  AppleTV և Android TV-ներով:

Գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի խոսքով սա մեր մեդիադաշտում այն բացն էր, որը վերջապես լրացվեց.

«Ես չգիտեմ աշխարհում մի երկիր, որը չունի իր առանձին ազգային սպորտհեռարձակողը։ Բազմաժանր հեռուստաընկերությունները դրանք ավելի ցանկալի  ու ավելի պահանջված հեռուստաընկերություններ են, բայց երբևէ հնարավոր չէ պատկերացնել առանց սպորտ ու առանց մշակույթ։ Սպորտը ավելի բարդ է, քանի որ այստեղ ամենակարևոր ու ամենաբարդ խնդիրը հեղինակային իրավունքն է. պետք է ամեն ինչ բաց և թափանցիկ լինի, ավելի արագ: Հայաստանը երբևէ իր հեռուստատեսային պատմության մեջ մեկ տեղում չի ունեցել այսքան սպորտային իրադարձություններ։ Մենք ունենք UEFA, չեմպիոնների լիգայի հնարավոր բոլոր ակումբների խաղերն ունենք, հայկական պրեմիեր լիգայի խաղերը, որոնք մենք ենք նկարահանում։ Հայկական սպորտը մեր եթերում առաջինն է և շատ կարևոր է։ Մեր բջջայիններում կարող ենք ներբեռնել Fast TV-ն, որի մեջ կա միաժամանակյա 55 լայֆսթիմի հնարավորություն, այսինքն 55 իվենթ միաժամանակ կարող ենք ցույց տալ: Ունենք բազմաթիվ դոկումենտալ ֆիլմեր սպորտի մասին, ինչպես նաև այլ ֆիլմեր՝ տարբեր նախասիրություն ունեցող մարդկանց համար, իսկ փոքրիկների համար՝ հեքիաթներ, մուլտֆիլմեր։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ հավատացած մարդկանց, մեր լսարանին, որովհետև առանց նրանց ոչինչ հնարավոր չէր անել։ Մենք արդեն յոթերորդ օրն է, ինչ հանրային մուլտիպլեքսում ենք և ես կարծում եմ՝ դա արդեն հաղթանակ է։ Բավականին բարդ է սպորտային ալիք ունենալը, որովհետև շատ թանկ են հեղինակային իրավունքները, և դա է պատճառը, որ մեր ՕԹԹ հարթակը լինելու է վճարովի։ Մենք կունենաք մեկ անվճար և 2 վճարովի ալիք»։

Ֆասթ Սպորտ. հայկական առաջին ու միակ սպորտային ազգային հեռարձակողն արդեն հասանելի է ամբողջ հանրապետությունում

«Ֆասթ Սպորտ»-ն ու «ՖասթԹիՎի»-ն ցուցադրում են Չեմպիոնների լիգայի, եվրոպական ֆուտբոլային թոփ 5 լիգաների, NBA-ի, NHL-ի, UFC-ի, Ֆորմուլա 1-ի, թենիսային մասթերս շարքի մրցաշարերի ամենակարևոր ու դիտարժան առաջնությունները:

Այս հարթակի ստեղծմամբ ամենաուրախը մարզիկներն են։ Բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի համոզմամբ՝ գրպանում հեռուստացույց ունենալը լավագույն լուծումներից է մարզաշխարհում.

«Ես սպորտի մարդ եմ, ուրախ եմ որ միշտ այդ ալիքը հասանելի է լինելու: Շատ լավ է, որ կարող ես հեռախոսդ միացնել և տեղեկանալ սպորտի բոլոր նորություններին։ Սա մեծ առավելություն է»։

Ֆասթ մեդիայի հաղորդավարական կազմի և նախագծերի ղեկավար Լիլիթ Մարգարյանի խոսքով FastTV.am-ը մեդիահարթակ է, որն իր բացառիկ մոտեցման և տեխնոլոգիական նորարարությունների շնորհիվ հնարավորություն է տալիս վայելել նոր ու բացառիկ սպորտային հեռուստաալիքներ, հաղորդումներ ու ֆիլմեր: Թիմի պատասխանատու մոտեցումն էլ ապահովում է քսանչորսժամյա հեռարձակում.

«Հանրային մուլտիպլեքսում 7 համարի ներքո այսուհետ մեր հեռուստադիտողը կարող է դիտել։ Թե եթերում, թե ՕԹԹ հարթակում կարող են գտնել սպորտի հետ կապված ամեն ինչ։ Ցանկացած մարզասեր հեռուստադիտող մեզ մոտ կգտնի իրեն հետաքրքրող կոնտենտը։ Սա մեր ժամանակների համար երազելի բան է»։

Ֆասթ Սպորտ. հայկական առաջին ու միակ սպորտային ազգային հեռարձակողն արդեն հասանելի է ամբողջ հանրապետությունում

«Ֆասթ Մեդիա»-ի թիմն այս ընթացքում եղել է սպորտային ամենակարևոր իրադարձությունների կիզակետում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից մինչև ազգային հավաքականի ճամբար:

Այցելելով Fastmedia.am կայքը` կարող եք ընտրել առաջարկվող  փաթեթներից որևէ մեկը  և պատվիրել գովազդ: Բոլոր փաթեթներն ու առաջարկները հասանելի են առցանց:

Ազգային հեռարձակողի կարգավիճակում «Ֆասթ Մեդիա»-ն շարունակելու է իր աշխատանքը՝ հեռուստադիտողին օպերատիվ ներկայացնելու սպորտային պատմական ու կարևոր իրադարձությունները:

Միացե՛ք հայկական առաջին ու միակ սպորտային ազգային հեռարձակողին:

Fast Media-ն առաջարկում է մրցույթ-challenge և բոլոր մասնակիցներին խոստանում անակնկալներ:

Չելենջին մասնակցելու համար անհրաժեշտ է միանալ «Միացիր և միացրու» սպորտային հարթակին, նկարել ու հրապարակել Fast TV հավելվածի վերաբերյալ video/reel, photo/story սոցիալական հարթակներում՝ օգտագործելով #Fasttv #sporttv #միալիքիվրաենք #միացրումիացիր #7 #armeniansportstv նշումները:

Ամենակրեատիվ հրապարակումները Fast Media-ի կողմից կստանան անակնկալ նվերներ։

FastMedia-ն հանդիսանում է Հայաստանում Չեմպիոնների Լիգայի, Անգլիական Պրեմիեր Լիգայի, ԼաԼիգայի, Բունդես Լիգայի, NBA-ի, NHL-ի, ATP-ի և այլ մարզաձևերի առաջնությունների ու մրցաշարերի բացառիկ հեռարձակողը։

 

29/04/2024
դրամ
Դոլար (USD)
387.81
-0.27
Եվրո (EUR)
415.62
-0.67
Ռուբլի (RUR)
4.17
-0.05
Լարի (GEL)
144.30
-0.78
29214.66
+284.10
Արծաթ
344.44
+3.01