Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 429.00-4.00 EUR SELL - 435.00-2.00
OIL:  BRENT - 103.89+3.39 WTI - 98.71+3.37
COMEX:  GOLD - 5052.50-1.24 SILVER - 80.91-4.44
COMEX:  PLATINUM - 2042.10-5.01
LME:  ALUMINIUM - 3439.50-0.51 COPPER - 12780.50-2.01
LME:  NICKEL - 17266.00-2.41 TIN - 47059.00-5.21
LME:  LEAD - 1907.50-1.47 ZINC - 3296.00-0.39
FOREX:  USD/JPY - 159.71+0.20 EUR/GBP - 1.1416-0.77
FOREX:  EUR/USD - 1.1416-0.77 GBP/USD - 1.3222-0.88
STOCKS RUS:  RTSI - 1144.30+0.63
STOCKS US: DOW JONES - 46558.47-0.26 NASDAQ - 22105.36-0.93
STOCKS US: S&P 500 - 6632.19-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10261.15-0.43 CAC40 - 7911.53-0.91
STOCKS EUR:  DAX - 23447.29-0.60
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
Hyundai Motor-ը Սաուդյան Արաբիայում գործարան կկառուցի
23/10/2023 12:09
Կիսվել

Hyundai Motor-ը Սաուդյան Արաբիայում գործարան կկառուցի

Hyundai Motor-ը և Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների հիմնադրամը համաձայնության են եկել թագավորությունում մեքենաներ արտադրելու համատեղ ձեռնարկության շուրջ: Այս մասին հայտնում են հարավկորեական ընկերությունից: Ի դեպ, սա կլինի Hyundai-ի առաջին գործարանը Մերձավոր Արևելքում։

Ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի 500 միլիոն դոլարը, հարավկորեական կողմին է պատկանում համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 30%-ը, իսկ հիմնադրամինը՝ 70%-ը։ Նշվում է, որ գործարանում ավտոմատացման մակարդակը բարձր է լինելու։ Օբյեկտի շինարարության ընթացքում Hyundai-ն նաև տեխնոլոգիական աջակցություն կցուցաբերի։

Շինարարությունը նախատեսվում է սկսել 2024 թվականին, իսկ առաջին արտադրանքը հավաքման գծից դուրս կգա 2026-ին։ Ակնկալվում է, որ գործարանը տարեկան կարտադրի 50 հազար ավտոմեքենա, այդ թվում՝ էլեկտրական մեքենաներ։

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը հոկտեմբերի 21-ին քառօրյա պետական ​​այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Նախօրեին նա և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ էին վարել Էր-Ռիադում։

13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10