Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ինչպես Մայքլ Ֆասբենդերը մտավ Հոլիվուդ՝ դառնալով ամենպահանջված ու բարձր հոնորար ստացող դերասաններից մեկը
03/11/2023 16:43
Կիսվել

Ինչպես Մայքլ Ֆասբենդերը մտավ Հոլիվուդ՝ դառնալով ամենպահանջված ու բարձր հոնորար ստացող դերասաններից մեկը

Մայքլ Ֆասբենդեր՝ համակրելի, համարձակ, ուժեղ, զուսպ: Նա այն դերասաններից չէ, ում կարելի է տեսնել միայն մեկ ժանրի ֆիլմերում կամ միանման կերպարներում: Այս իռլանդացի դերասանն իսկական գտածո է համաշխարհային կինոյի համար:

Դեյվիդ Ֆինչերի «Մարդասպանը» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում, Մայքլ Ֆասբենդերը մարմնավորում է անանուն մարդասպանի՝ դաժան ու բարոյական նկարագիր չունեցող: Կարծես թե գիշատիչ ժպիտով կարմրահեր իռլանդացին այս դերի համար է ծնվել:

Ինչպես Մայքլ Ֆասբենդերը մտավ Հոլիվուդ՝ դառնալով ամենպահանջված ու բարձր հոնորար ստացող դերասաններից մեկը

Սակայն այս աշնանը մեծ էկրաններ դուրս եկավ նաև նորզելանդացի ռեժիսոր Տայկա Վայտիտիի «Վերջին գոլը հաղթում է» կատակերգությունը, որում Մայքլ Ֆասբենդերը խաղում է ճգնաժամի մեջ գտնվող դանիացի մարզչի դերը, որն ուղարկվում է ամերիկյան Սամոա՝ մարզելու աշխարհի ամենաթույլ ֆուտբոլային թիմը։

Երկու աշխատանքներն էլ Ֆասբենդերի առաջին կինոնախագծերն են չորս տարվա ընդմիջումից հետո, որը հոլիվուդյան չափանիշներով հավերժություն է։

Ինչպես Մայքլ Ֆասբենդերը մտավ Հոլիվուդ՝ դառնալով ամենպահանջված ու բարձր հոնորար ստացող դերասաններից մեկը

Դերասանը ծնվել է Արևմտյան Գերմանիայի Հայդելբերգ փոքրիկ քաղաքում: Երբ Մայքլը երկու տարեկան էր, տեղափոխվում են մոր՝ Ադելի հայրենիք՝ Իռլանդիա, որտեղ բացում են ընտանեկան ռեստորան։ Դեռահասության տարիներին Ֆասբենդերը չէր ցանկանում շարունակել ընտանեկան բիզնեսը, առավել ևս՝ համալսարան գնալ. նրա համար դա ժամանակի վատնում էր։ Նա երազում էր դերասան դառնալ, և այն բանից հետո, երբ Մայքլը բեմադրում է Քվենտին Տարանտինոյի համանուն ֆիլմի հիման վրա իր սեփական «Ջրամբարի շները» պիեսը, ծնողները հասկանում են, որ նա չի հրաժարվի այս գաղափարից։

Մինչև 30 տարեկանը նա աշխատել է որպես մատուցող, բեռնակիր և զանգերի կենտրոնի աշխատակից, որը նա համատեղում էր հեռուստասերիալներում և գովազդներում հազվադեպ պատահող նկարահանումների հետ: Օրինակ, Գինեսի գովազդի համար նա լողաց Ատլանտյան օվկիանոսը՝ ընկերոջից ներողություն խնդրելու և գարեջուր խմելու համար:

Ինչպես Մայքլ Ֆասբենդերը մտավ Հոլիվուդ՝ դառնալով ամենպահանջված ու բարձր հոնորար ստացող դերասաններից մեկը

Ֆասբենդերն այս արատավոր ու ծանր շրջանից իր ազատման համար պարտական ​​է Զաք Սնայդերի «300 սպարտացիները» ֆիլմին: Երիտասարդ զինվոր Ստելիոսի դերը պահանջում էր ավելի շատ ֆիզիկական պատրաստվածություն, քան դերասանական ունակություններ, բայց այդ էլ բավական էր, որ Մայքլը վերջապես աչքի ընկներ։ Այս ֆիլմից հետո նա հրավիրվել էր բրիտանացի ռեժիսոր Սթիվ ՄակՔուինի դեբյուտային ֆիլմի լսումներին: Ֆիլմը պատմում էր իռլանդական ​​բանակի բանտարկյալ Բոբի Սենդսի հացադուլի մասին՝ ի նշան բրիտանական իշխանությունների դեմ բողոքի։ Լսումները, սակայն, լավ չեն անցնում. դերասանը բարձրաձայնում է, որ վստահ չէ՝ արդյոք կարելի է Իռլանդիայի պատմության նման կարևոր գլուխը վստահել բրիտանացի ռեժիսորին, որից հետո ռեժիսորը Մայքլին անվանում է ամբարտավան և ոչ այնքան տաղանդավոր։

Ինչպես Մայքլ Ֆասբենդերը մտավ Հոլիվուդ՝ դառնալով ամենպահանջված ու բարձր հոնորար ստացող դերասաններից մեկը

Թվում էր՝ այս սկանդալը կարող էր դերասանին մեկընդմիշտ զրկել հոլիվուդյան քասթինգներին մասնակցելու ու դերեր ստանալու հնարավորությունից, բայց քասթինգի տնօրենները կողմերին կոմպրոմիսի են բերում: Այս հաշտությունը դրական իմաստով ճակատագրական է դառնում թե դերասանի, թե ռեժիսորի համար: «Քաղցը» ֆիլմի իր ռեժիսորական դեբյուտի համար Կաննի փառատոնում ՄակՔուինն արժանանում է «Ոսկե տեսախցիկի», իսկ Ֆասբենդերը ցույց է տալիս աշխարհին՝ ինչի է ընդունակ: Ի դեպ, կարիերայի ընթացքում նրանք ամենաշատն են համագործակցել:

Ինչպես Մայքլ Ֆասբենդերը մտավ Հոլիվուդ՝ դառնալով ամենպահանջված ու բարձր հոնորար ստացող դերասաններից մեկը

Այսպիսով, դերասանի առաջ բացվում են աշխարհի հեղինակավոր կինոարտադրողների դռները, աճում են հոնորարները…

2014-ին տեղի է ունենում «Իքս-մարդիկ. Անցած ապագայի օրերը» ֆիլմի պրեմիերան: Սրանով նույն տարի Մայքլ Ֆասբենդերին Մագնետոյի դերը մտցնում է 2014-ի ամենաբարձր վարձատրված դերասանների տասնյակ՝ 746 միլիոն դոլար տարեկան հասույթով:

Ինչպես Մայքլ Ֆասբենդերը մտավ Հոլիվուդ՝ դառնալով ամենպահանջված ու բարձր հոնորար ստացող դերասաններից մեկը

2020-ին նրա մասնակցությամբ ֆիլմեր կինովարձույթներում չեն եղել: Ոչինչ չանելով՝ դերասանը կինոշուկայում աշխատել է 40 միլիոն դոլար, իսկ թե որքան գումար է նա վաստակում ավտոմրցարշավներին մասնակցելով, դերասանն այդ մասին լռում է:

Ակնկալվում է, որ նրա մասնակցությամբ այս տարի մեծ էկրաններ բարձրացած ֆիլմերը կվերականգնեն նրա դիրքերն ամենաբարձր վարձատրվող արտիստների ցանկում:

Ինչպես Մայքլ Ֆասբենդերը մտավ Հոլիվուդ՝ դառնալով ամենպահանջված ու բարձր հոնորար ստացող դերասաններից մեկը

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90