Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Հայաստանում գործարկվել են Ozon պատվերների տրամադրման առաջին կետերը
20/11/2023 12:43
Կիսվել

Հայաստանում գործարկվել են Ozon պատվերների տրամադրման առաջին կետերը

Ozon-ը շարունակում է զարգացնել լոգիստիկ ցանցը Հայաստանում: Երկրում արդեն գործարկվել են պատվերների տրամադրման բրենդավորված կետեր: Առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երևանում, ևս 50 կետ պատրաստվում են բացմանը երկրի ութ քաղաքում: Մարքեթփլեյսը նաև ընդլայնել է համագործակցությունը «Հայփոստ» փոստի ազգային օպերատորի հետ:

Ozon-ն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում: 2023 թվականի հուլիսից հարթակը տեղի ձեռնարկատերերից սկսել է ընդունել ֆրանշիզայով պատվերների տրամադրման բրենդավորված կետերի բացման հայտերը: Այսօր Երևանում արդեն գործում են առաջին կետերը, և առաջիկայում հաճախորդների համար կբացվի ևս շուրջ 50 կետ: Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է առնվազն կրկնապատկել ցանցը:

Բացի դրանից, ընդլայնվել է համագործակցությունը «Հայփոստի» հետ, և այսուհետ հաճախորդները կարող են ընտրել ապրանքների առաքում ավելի քան 750 փոստային բաժանմունք:

Ինչպե՞ս բացել պատվերների տրամադրման կետ Հայաստանում

Ozon-ի տրամադրման կետերի բացումը Հայաստանում կատարվում է ֆրանշիզայով: Մարքեթփլեյսը ներգրավում է նոր լոգիստիկ գործընկերներին աջակցության հատուկ ծրագրի միջոցով: Տեղի ձեռնարկատերերը կարող են ստանալ մինչև 1,968[1] դրամ առաջին կես տարվա ընթացքում նոր կետ բացելու համար: Ֆինանսական աջակցության կոնկրետ գումարը կախված է տարածաշրջանից և բնակավայրի չափից: Ընդ որում, բոլոր կետերը ստանում են վարձատրություն շրջանառության 5%-ի չափով:

«Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ozon-ի 10 գնորդից 8-ը նախընտրում է պատվերները վերցնել հենց տրամադրման կետերում: Ուստի Հայաստանում ևս մենք այդպիսի լոգիստիկ ցանց ենք զարգացնում: Տեղի ձեռնարկատերերի համար սա նոր բիզնեսի մեկնարկի և լրացուցիչ եկամուտ ստանալու գերազանց հնարավորություն է: Պատվերները ՊՏԿ բերում է մեր տրանսպորտային ծառայությունը, բոլոր տեղաշարժերը հետագծվում են հավելվածում: Գործընկերներին մնում է միայն տրամադրել առաքանիները հաճախորդներին և պահպանել կետի աշխատունակությունը», պարզաբանում է ԱՊՀ-ում Ozon-ի գործընկերային լոգիստիկ ծրագրերի զարգացման ղեկավար Հարություն Գաբրիելյանը:

Ozon-ը զարգացնում է իր բիզնեսը ԱՊՀ-ում 2021 թվականից: Հայաստանի շուկա այն մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ բացելով ներկայացուցչությունը և գործարկելով 2000 քառակուսի մետր մակերեսով տեսակավորման կենտրոնը Երևանում: Ընկերությունն ունի իր լոգիստիկ ենթակառուցվածքը նաև Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում:

Ozon-ը էլեկտրոնային առևտրի առաջատար բազմակատեգորիա հարթակ է և Ռուսաստանի խոշորագույն համացանցային ընկերություններից մեկը: Հարթակում ներկայացված է ավելի քան 150 մլն ապրանքային անվանում 20 կատեգորիայում՝ սկսած գրքերից ու հագուստից մինչև սննդամթերքը և առողջության համար նախատեսված ապրանքները: Ozon-ը ակտիվորեն զարգանում է որպես համացանցային հարթակ՝ հարթակի տեսականում ավելի քան 90%-ն արդեն ձևավորում են մարքեթփլեյսի գործընկերները: Գրեթե 33 մլն ակտիվ գնորդ արդեն ստանում է պատվերները Ozon զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի միջոցով, որը հազարավոր ձեռնարկատերերին թույլ է տալիս վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանի 11 ժամային գոտում: Ozon-ը ակտիվորեն զարգացնում է իր հիմնական բիզնեսին կոմպլեմենտար ծառայությունների համակարգը, այդ թվում՝ fintech արտադրանքը և Ozon fresh մթերքի արագ առաքման ծառայությունը:

[1] – 45,000 ռուսական ռուբլի՝ Ազգային բանկի արդիական փոխարժեքով

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44