Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Ռիչարդ Տենգ. վճռական եմ առաջնորդելու Binance-ը՝ չնայելով դժվարություններին
29/11/2023 13:33
Կիսվել

Ռիչարդ Տենգ. վճռական եմ առաջնորդելու Binance-ը՝ չնայելով դժվարություններին

Աշխարհի խոշորագույն կրիպտոհարթակ Binance-ի նոր գործադիր ղեկավար (CEO) Ռիչարդ Տենգը ընկերության պաշտոնական բլոգում հանդես է եկել ծավալուն գրառմամբ, որում ներկայացրել է հարթակի զարգացման իր տեսլականներն ու մոտեցումները։

«Ավելի վաղ արդեն գրել եմ, թե ինչ պատիվ է ստանձնել  Binance -ի գործադիր տնօրենի պաշտոնը՝ փոխարինելով ընկերության անհավանական հիմնադրին: Վերջին վեց տարվա ընթացքում մենք հիմք ենք ստեղծել Binance-ի շարունակական աճի և զարգացման համար: Պատրաստվում եմ հետագայում ևս առաջ տանել մեր տաղանդավոր և նպատակամղված թիմը՝ հարգելով և դասեր քաղելով անցյալից: Լիովին գիտակցում եմ պատասխանատվությունս աշխատակիցների, ինչպես նաև ավելի քան 160 միլիոն օգտատերերի հանդեպ, որոնք վստահում են մեր ընկերությանը:

Մեր թիմը ստեղծվել է այն մտքով, որ նորարարությունը պետք է ծառայի օգտատերերի շահերին:  Binance -ը դա կյանքի է կոչում՝ առաջարկելով օգտակար և որակյալ ծառայություններ ու պրոդուկտներ։ Որպես ընկերության նոր գործադիր տնօրեն՝ կշարունակեմ հետամուտ լինել այս ուղուն, և մենք կշարունակենք ձգտել պրոդուկտների կատարելագործմանը և կշարունակենք խթանել ֆինանսական նորարարությունները:

Ընկերության գործադիր ղեկավարի դերը ստանձնում եմ Չանպեն Չժաոյի և մեր ղեկավարների թիմի աջակցությամբ: Ջանասիրաբար կաշխատեմ, որ ընկերությունը բավարարի և գերազանցի մեր բաժնետերերի ակնկալիքները, ինչպես նաև խոստանում եմ շարունակել Binance-ի առաքելությունը՝ հասնելու փողի ազատությանը: 30 տարի աշխատելով ֆինանսական ծառայությունների և դրանց կարգավորման ոլորտում՝ հասկանում եմ հնարավոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ներկայացնում է այս ոլորտը։ Այդպատճառով վճռական եմ առաջնորդելու Binance-ը՝ չնայելով դժվարություններին։

Մեր ընկերությունն իր զարգացման ճանապարհին հաղթահարել է բազմաթիվ խոչընդոտներ, և այսօր իսկապես ուժեղ ենք, քան երբևէ։ Վերջին երկու տարվա ընթացքում համակարգված աշխատել ենք՝ լուծելու համապատասխանության հետ կապված անցյալի մարտահրավերները՝ բացահայտելով, վարձելով և պահպանելով բարձրակարգ տաղանդների և ամրապնդելով մեր համապատասխանության ծրագիրն ու մշակույթը:

Այժմ, առավել քան երբևէ, մեր ոլորտը պետք է մեծ ուշադրություն դարձնի պետական մարմինների հետ համագործակցությանը։ Միայն այս ճանապարհով է, որ կարող ենք անհրաժեշտ ներդրում ունենալ միասնական կարգավորող դաշտի մշակման գործում, որը կնպաստի նորարարությունների ներդրմանը և սպառողների պաշտպանությանը։ Պատրաստ եմ այս ուղղությամբ համագործակցել մեր գործընկերների հետ և համատեղ ջանքերով կարող ենք ավելի լավ արդյունքների հասնել։

Մեր օգտատերերին

Օգտագործողների մասին հոգ տանելը  Binance -ի հիմնական արժեքներից մեկն է: Ինձնից կախված ամեն ինչ կանեմ մեր համայնքի բոլոր ներկայացուցիչների կարիքները բավարարելու համար: Կարող եք վստահ լինել Binance-ի ֆինանսական կայունության, հուսալիության և անվտանգության վրա:

Պատիվ ունեմ գլխավորելու շատ ամուր հիմքեր ունեցող ընկերություն: Շարունակում ենք կառավարել առևտրի ծավալով աշխարհի ամենամեծ կրիպտոբորսան, որը չունի պարտքեր, խոշոր ծախսեր, և չնայած ցածր միջնորդավճարներին, բերում է կայուն եկամուտ և շահույթ:

Սակայն ամենակարևորն այն է, որ լրջորեն ենք վերաբերվում պահառության մեր պարտականություններին և յուրաքանչյուր ակտիվի համար պահուստները պահում ենք 1:1 հարաբերակցությամբ: Ձեր ակտիվները պաշտպանված են:

Մենք ամեն ինչ անում ենք հարթակի հուսալիության և անվտանգության ապահովման համար՝ սկսած մեկ տարի առաջ ներդրված ակտիվների պահառության տեղեկատվական համակարգի շարունակական բարելավումից մինչև օգտագործողների համար ապահով ակտիվների ֆոնդի (SAFU) պահպանումը:

Web3-ի ապագան

Ես հավատում եմ բլոկչեյնի ներուժին, ֆինանսական ծառայություններին և միջազգային փոխանցումներին անխափան հասանելիություն ապահովելու, ինչպես նաև գործարքների ծախսերը նվազեցնելու կարողությանը: Վստահ ենք՝ այս տեխնոլոգիան կարող է մարդկանց ավելի մեծ վերահսկողություն տալ իրենց անձնական տվյալների նկատմամբ և նորարարություններ ներմուծել ապակենտրոնացված հավելվածների միջոցով: Մտադիր եմ խթանել Web3-ի զարգացումն ու զանգվածային ներդրումը, ինչպես նաև կառուցել էկոհամակարգ, որն ապահովում է նորագույն ֆինանսական տեխնոլոգիաների հասանելիություն:

Միասին աշխատելով և կարգավորումների ուղղությամբ համագործակցության հասնելով` կարող ենք իրականություն դարձնել նոր ինտերնետի այս հավակնոտ տեսլականը: Կարծում եմ, որ ԱՄԷ-ի առաջատար միջազգային ֆինանսական կենտրոններից մեկի՝ Աբու Դաբիի գլոբալ շուկայի ղեկավարելու տարիների փորձս ինձ պատրաստել է այս աշխատանքին: Ես հպարտ եմ, որ դեր եմ խաղացել աշխարհում թվային ակտիվների կարգավորման ամենաառաջադեմ մոտեցումներից մեկի ստեղծման գործում: Այս փորձը թույլ է տալիս ինձ հասկանալ կարգավորող դաշտի բարդությունները, որոնք անհրաժեշտ են ապագայում  Binance -ի զարգացման հաջորդ փուլին հասնելու համար:

Մտնում ենք Binance-ի զարգացման նոր փուլ։ Քրտնաջան աշխատելու ենք՝ ապահովելու կրիպտոարժույթների ոլորտի երկարաժամկետ կայունությունը:

Ռիչարդ Տենգ` Binance-ի գործադիր տնօրեն

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83