Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Telcell Market-ը պատրաստվում է հեղափոխել առցանց գնումների շուկան
11/12/2023 16:47
Կիսվել

Telcell Market-ը պատրաստվում է հեղափոխել առցանց գնումների շուկան

«Թել-Սել Մարկետ» (Telcell Market) Ընկերությունը՝ հայ սպառողների համար նախատեսված նորագույն առցանց մարկետփլեյսը, պատրաստվում է հեղափոխել առցանց գնումների շուկան  և հպարտ է հայտարարել իր պաշտոնական մեկնարկը:

Telcel Market-ի մասին

Telcel Market-ն էլեկտրոնային առևտրային հարթակ է՝ հայկական մարկետփլեյս, որի գլխավոր նպատակն է ստեղծել առևտրային նոր և դինամիկ համայնք,  նպաստել Հայաստանում առցանց առևտրի մշակույթի զարգացմանը, ապահովել առաջադեմ տեխնոլոգիական և առևտրային լուծումներ տարածաշրջանի վաճառողների և գնորդների համար՝  ներդնելով միջազգային լավագույն փորձն ու նորարարական գործիքները։

Telcell Market-ը հեռատես ձեռներեցների խմբի մտահղացումն է, ովքեր գիտակցեցին համապարփակ և օգտագործողներին հարմար առցանց (օնլայն) մարկետփլեյսի անհրաժեշտությունը, որը հատկապես կբավարարի հայ սպառողին և վաճառողին:

Այս նորարարական էլեկտրոնային առևտրային հարթակը նպատակ ունի վերաիմաստավորել էլեկտրոնային առևտրի լանդշաֆտը Հայաստանում՝ առաջարկելով նորարական և մարկետփլեյսներին հարիր գործիքակազմ՝ ապրանքների լայն տեսականի սպասարկելու համար, որը հնարավորություն կստեղծի բազմաթիվ վաճառողներին իրենց վաճառքի հմտությունները տեղափոխել մեկ այլ՝ նորարարական իրականություն:

Telcell Market- ի հիմնական առանձնահատկությունները

Ապրանքների լայն տեսականի. Telcell Market-ն առանձնանում  է ապրանքների հսկայական կատալոգով, ներառյալ՝  էլեկտրոնիկա, մանկական ապրանքներ, գեղեցկություն և խնամք, տուն և այգի և այլն, որոնք տրամադրվել են վստահելի տեղական և միջազգային վաճառողների կողմից:

Օգտագործողի համար հարմար ինտերֆեյս. Էլեկտրոնային առևտրային հարթակը նախագծված է՝ բացառիկ ուշադրություն դարձնելով օգտատերերի փորձին (UX), ինչը յուրաքանչյուրին թույլ  կտա առանց ավելորդ ջանքերի զննարկել, համեմատել և գնել ցանկալի ապրանքը:

Արագ և հուսալի առաքում. Telcell Market Էլեկտրոնային առևտրային հարթակի հաճախորդները կարող են օգտվել մեր գործընկեր Telcell Logistics-ի միջոցով կազմակերպվող  բեռնափոխադրումների և ապրանքների պահեստավորման արագ և հուսալի  ծառայությունից, որն ապահովում է գնումների պատշաճ և ժամանակին առաքման գործընթացը։

Տեղական և միջազգային վաճառողներ. Telcell Market-ը ողջունում է ինչպես տեղական հայ գործարարներին, այնպես էլ միջազգային վաճառողներին՝ խթանելով տնտեսական աճը և զարգացնելով գլոբալ կապերը Հայաստանի հետ:

Հաճախորդների աջակցություն. Telcell Market-ի հաճախորդների աջակցման հատուկ թիմը հասանելի է օգտատերերին Էլեկտրոնային առևտրային հարթակի օգտագործման հետ կապված ցանկացած հարցումների կամ խնդիրների առաջացման դեպքում՝ ապահովելով գնումների և վաճառքի սահուն գործընթաց:

Անվտանգ գործարքներ. Telcell Market-ը առաջնահերթություն է տալիս հաճախորդների տվյալների և ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվական անվտանգությանը՝ կիրառելով տվյալների պաշտպանության գերժամանակակից միջոցներ:

Բջջային հավելված. Telcell Market բջջային հավելվածը շուտով հասանելի կլինի ներբեռնման համար՝ հնարավորություն տալով օգտատերերին գնումներ կատարել հավելյալ հարմարավետությամբ:

Telcell Market-ի տնօրեն Տիգրան Կարապետյանն իր ոգևորությունն է հայտնում նախագծի վերաբերյալ՝  նշելով.

«Մենք մեծ ոգևորությամբ հանրությանն ենք ներկայացնում մեր նախագիծը՝ Telcell Market էլեկտրոնային առևտրային հարթակը՝ իրական հայկական մարկետփլեյսը: Հպարտությամբ նշեմ, որ հարթակն ամբողջությամբ նախագծվել և ստեղծվել է հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ ոլորտի) ներուժի կիրառմամբ, ուստի՝ սա հենց իրական հայկական պրոդուկտ է, որը միտված է զարգացնել և աջակցել տեղական բիզնեսին և խթանել միջազգային կապերը։  Մենք հույս ունենք նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և միջազգային առևտրային կապերի ամրապնդմանը»:

Ներկա պահին հաճախորդների համար հասանելի է մեր էլեկտրոնային առևտրային հարթակի բետա տարբերակը, որը կարելի է ուսումնասիրել՝ այցելելով www.telcell.market կայքը և արդեն իսկ օգտվել հարթակի կողմից տրամադրվող առաջարկներից։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2