Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«BEECROSS 2012» ԱՎՏՈՔՐՈՍԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
26/10/2012 14:16
Կիսվել

«BEECROSS 2012» ԱՎՏՈՔՐՈՍԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline), էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան և STR սպորտային ակումբը հայտարարում են «BeeCross 2012» հանրապետական ավտոքրոսի մրցույթի անցկացման մասին: Մրցույթը տեղի կունենա Երևանի Նուբարաշենի հրաձգարանի տարածքում հատուկ պատրաստված օղակաձև մայրուղիով: 2012թ-ի hոկտեմբերի 28-ին կայանալիք «BeeCross 2012» մրցույթին կմասնակցեն ավտոմեքենաներ և քառացիկլեր:

Վարորդները կմրցեն օլիմպիական համակարգով` կատարելով 3-ական ամբողջական պտույտ ամեն մրցաերթում: Մրցուղու  երկարությունը 1.3 կմ է: Քառացիկլերի դասում կտրվի միասնական մեկնարկ` 15 ամբողջական պտույտով:

«Օղակաձև մայրուղիով անցկացվող ավտոքրոս դասի մրցումները կարելի է համարել առավել դիտարժան ավտոսպորտում: Հանդիսատեսը կարող է հեշտությամբ հետևել, թե ինչպես են մասնակիցները հաղթահարում տարբեր խոչընդոտներ` փոսեր, հատուկ հարթակներ և դժվարանցանելի հատվածներ: Վստահ եմ, որ Հայաստանում երիտասարդական սպորտի աջակցմանն ուղղված ընկերության հերթական նախաձեռնությունը ոչ միայն կարժանանա մրցույթի հին սիրահարների ուշադրությանն, այլև կգրավի առաջին անգամ մրցույթին այցելած մարդկանց սրտերը», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

«Ավտոքրոս մրցաձևը համարվում է ամենատեսարժաններից ավտոսպորտում. չնայած այդ հանգամանքին այս կարգի մրցումներ մեր երկրում վաղուց չեն իրականացվել: Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի, STR սպորտային ակումբի ջանքերի և մեր հովանավորների շնորհիվ մենք երկարատև դադարից հետո վերսկսում ենք ավտոքրոսսի մրցումները», – նշել է Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

Միջոցառումը կսկսվի կեսօրին, հանդիսատեսների մուտքն անվճար է: Ավտոքրոսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մասնակիցներից պահանջվում է սպորտային ամրագոտիներ և անվտանգության կարկաս ունեցող ավտոմեքենա: Քառացիկլերի դասում մրցողը պետք է ունենա հատուկ սաղավարտ և կոշիկներ: Մասնակիցների գրանցումը կատարվում է մինչև հոկտեմբերի 27-ը` էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի 010-22-80-85 հեռախոսահամարով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2