Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ստեղծված է զարմացնելու համար. HONOR X9b սմարթֆոնի նկարագրություն
19/12/2023 11:39
Կիսվել

Ստեղծված է զարմացնելու համար. HONOR X9b սմարթֆոնի նկարագրություն

HONOR ընկերությունը թողարկել է նոր X9b սմարթֆոնը ։ Չնայած մատչելի գնին, նորույթը առանձնանում է մի շարք հետաքրքիր բնութագրերով։ Օրինակ, այն ստացել է ավելի ամուր կառուցվածք, ինչի շնորհիվ դարձել է անհավանականորեն դիմացկուն ընկնելու դեպքում։ Ստորև բերվածը նոր HONOR X9b-ի այն լավագույն որակների ցանկն է, որոնք առնանձնացնում են նորույթը մրցակիցների շարքից։

Պրեմիում կարգի արտաքին

Արտադրողը որոշակի շքեղություն է հաղորդել միջին գնային սեգմենտի սմարթֆոնին։ Եվ իրո՛ք, HONOR X9b ակնհայտորեն ավելի թանկ տեսք ունի, քան դրա իրական արժեքն է։ Սա առանձնակի նկատելի է նարնջագույն տարբերակում։ Այն ստացել է հատուկ ծածկույթ, որը թե՛ արտաքնապես, թե՛ շոշափելիս՝ կաշի է հիշեցնում, ինչը ավելի թանկ ու շքեղ  տեսք է տալիս։ Տարբերանշանի ու տեսախցիկների բլոկի շրջանակի ձևավորումը ոսկեգույն է, ինչը համահունչ է հետևի վահանակի հետ և կրկին շքեղության շեշտեր է հաղորդում։

Եթե գերադասում եք դասական լուծումներ, ապա հասանելի են նաև կանաչ ու սև տարբերակները։ Դրանք ևս պրակտիկ են, քանի որ արտաքին ծածկույթը փայլատ է և չի կեղտոտվում։ Ընդ որում ոսկեգույն շեշտադրումներով սև տարբերակը իր շքեղությամբ ձգտում է հետ չմնալ նարնջագույնից։

Պաշտպանվածություն

HONOR X9b-ն իր տեսակով եզակի սմարթֆոն է, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում պաշտպանվածությանը։ Նորույթը առանձնանում է HONOR Ultra-Bounce եռամակարդակ պաշտպանությամբ, որը կանխում է տարատեսակ հետքերի առաջացումը կոշտ մակերևույթների հետ բախումների արդյունքում։

Հատուկ կառուցվածքը պաշտպանում է նաև դիսփլեյը, շրջանակը և հեռախոսի ներքին բաղադրիչ տարրերը։ HONOR-ը օգտագործել է նոր մեղմիչ նյութ և ուժեղացված ապակի, որոնք դիմակայում են քերծվածքներին և ճաքերին։

Անհավանական դիսփլեյ

HONOR X9b-ը սարքավորված է ֆլագմանի մակարդակի մատրիցով։ Դա բարձր տվայնությամբ (1200*2652) 6,78-դյույմանոց AMOLED-էկրանն է, որը առանձնանում է մինչև 120 Հց դինամիկ հաճախականությամբ և 1200 նիթ առավելագույն պայծառությամբ։ Այսպիսի էկրանը հիանալի ընթերցվում է նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների տակ, իսկ դրա պատկերը միշտ մնում է վառ, կոնտրաստային և սահուն։

Ինժեներները չեն մոռացել նաև անվտանգության մասին։ HONOR X9b-ն կարող է հպարտանալ տեսողության պաշտպանության բազմամակարդակ համակարգով։ Այստեղ կիրառված է բարձր հաճախականության լայնիմպուլսային մոդուլացիա, որը չի հանգեցնում աչքերի ծանրաբեռնվածությանը։ Բացի այդ, էկրանի լուսավորությունը հարմարվում է շրջակա պայմաններին, իսկ գիշերային ժամերին համակարգը նվազեցնում է կապույտ լույսի քանակությունը, որպեսզի չխանգարի քնից առաջ մելատոնինի արտադրությանը։

Մեկ լիցքավորումով՝ երեք օր

Չնայած բարակ պրոֆիլին՝ HONOR X9b-ն համալրված է 5800 մԱժ տարողունակությամբ մարտկոցով։ Գերխիտ կառուցվածքով մարտկոցը աչքի է ընկնում երկարակեցությամբ և ինքնավարության բարձր մակարդակով։ Մեկ ամբողջական լիցքավորումը բավարար է երեք օր աշխատելու կամ 12 ժամ անընդհատ առցանց խաղալու համար։

Արտադրողականություն

HONOR X9b-ի հիմքում ընկած է հզոր Snapdragon 6 Gen 1 պրոցեսորը՝ 12 Գբ օպերատիվ հիշողությամբ (ավագ մոդելի դեպքում) և 256 Գբ կուտակիչով։ Եթե ինչ-ինչ պատճառներով օպերատիվ հիշողությունը բավարար չեղավ, համակարգը կարող է տրամադրել ևս 8 ԳԲ։ Արդյունքում ստանում ենք 20ԳԲ ՕՀՍ։ Այն ապահովում է հեռախոսի վրա երբևէ բացված գրեթե յուրաքանչյուր հավելվածի վայրկենական հասանելիությունը։

Ձեզ լուսանկարիչ պատկերացրեք

Սմարթֆոնը սարքավորված է չորս տեսախցիկով՝ 16 Մպ սելֆիի համար, 2 Մպ սուպերմակրո լուսանկարների համար, 5 Մպ լայնաֆորմատ և 100 Մպ հիմնական։ Ընդ որում հիմնական սենսորը թույլ է տալիս լուսանկարների վրա մեծացնել նույնիսկ ամենահեռավոր օբյեկտները։

Գին և մատչելիություն

Մեր շուկայում սմարթֆոնը ներկայացված է երեք գույնով՝ արևածագի  նարնջագույն, զմրուխտե կանաչ և կեսգիշերային սև։ Որպես ընտրություն հասանելի կլինի երկու համալրում՝

  • 8 Գբ օպերատիվ և 256 Գբ ներկառուցված հիշողությամբ, որի արժեքն է 129 900 դ., սակայն մենք ունենք անակնկալ առաջարկ՝ տարեվերջյան ակցիայի շրջանակներում սմարթֆոնը կառաջարկվի բացառիկ ՝ 109 900 դ. գնով
  • 12 Գբ օպերատիվ և 256 Գբ ներկառուցված հիշողությամբ՝ 139 900 դ. արժեքով։ Այս իրապես վառ և հիշվող սմարթֆոնը հարցրեք մեր պաշտոնական գործընկերների վաճառասրահներում՝

#TeamTelecom #Vega #Zigzag #VLV #Eldorado

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88