Բիզնես

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «BEECROSS 2012» ԱՎՏՈՔՐՈՍԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
30/10/2012 16:23
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «BEECROSS 2012» ԱՎՏՈՔՐՈՍԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline), էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան և STR սպորտային ակումբն ամփոփեցին անցած կիրակի Երևանում տեղի ունեցած «BeeCross 2012» ավտոքրոսի հանրապետական մրցույթի արդյունքները:  

Երևանի Նուբարաշենի հրաձգարանի տարածքում հատուկ պատրաստված օղակաձև մայրուղում միմյանց հետ մրցում էին 14 թիմ, իսկ մրցույթի ընթացքին հետևում էին ավելի քան 2000 հանդիսատես Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Ավտոքրոսի մրցույթի հանձնաժողովը  նախագահում էր ավտոմոբիլային սպորտի վաստակավոր վարպետ Միշա Սիրադեղյանը:

Համաձայն անվտանգության միջազգային նորմերի մասնակիցները մրցույթին մասնակցում էին անվտանգության կարկաս ունեցող ավտոմեքենաներով: Մասնակիցներից յուրաքանչյուրը հաղթանակի համար պայքարում էր օլիմպիական համակարգով` երեք անգամ անցնելով 1,3կմ երկարություն ունեցող մայրուղին: Հինգ ժամ պայքարից հետո հաղթողներրը որոշվեցին հետևյալ կերպ. ավտոմեքենաների «А»դասում (շարժիչի ծավալը ոչ ավել քան 1,6 լիտր) Honda Civic Type-R մակնիշի մեքենայով առաջին տեղը գրավեց արհեստավարժ մարզիկ Անդրանիկ Հարությունյանը:

Ավտոմեքենաների «В»դասում (շարժիչի ծավալը ոչ ավել քան 2,0 լիտր) հաղթող ճանաչվեց արհեստավարժ վարորդ Արթուր Հարությունյանը, ով մասնակցեց մրցույթին  ВАЗ 2105 մակնիշի մեքենայով: «С» դասում (շարժիչի ծավալը 2,0 լիտրից ավել) հաղթող ճանաչվեց վարորդ-սիրահար Արսեն Մանուկյանը, ով հանդես եկավ  Subaru Impreza մակնիշի մեքենայով:

Մրցույթի բոլոր հաղթողները ստացան նվերներ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի և միջոցառման գլխավոր հովանավոր «ԱրմենՏել»  ընկերության կողմից:

«ԱրմենՏել»  ընկերության անունից շնորհավորում եմ հանրապետական ավտոքրոս մրցույթի հաղթողներին: Ցանկանում եմ նշել, որ իմ կողմից ղեկավարած ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և երիտասարդությանը: Հետևելով կյանքն ավելի վառ դարձնելու սկզբունքին` մենք ուրախ ենք վարորդներին ընձեռել ևս մեկ հնարավորություն փորձելու իրենց ուժերն, իսկ ավտոքրոսի սիրահարներին և հանդիսատեսներին պարգևել անմոռանալի տպավորություններ և դրական տրամադրություն», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Այս միջոցառման կազմակերպումն ու իրականացումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան հավատարիմ մնալով իր սկզբունքին շարունակում է զարգացնել էքստրեմալ սպորտաձևերը Հայաստանում: Երկարատև դադարից հետո մեզ հաջողվեց բարձր մակարդակի վրա կազմակերպել ավտոքրոսի մրցություն` ադրենալինի մեծ չափաբաժին պարգևելով ոչ միայն մարզիկներին այլ բոլոր ներկա գտնվողներին», – նշեց Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

Նշենք նաև, որ «BeeCross 2012» ավտոքրոսի մրցույթում` ավտոմեքենաների «А»դասում երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրեցին երևանաբնակ Արեգ Հակոբյանը և Ռոբերտ Առաքելյանը, ովքեր հանդես եկան համապատասխանաբար  Վազ 2105 և Վազ 21011 մակնիշի ավտոմեքենաներով: Ավտոմեքենաների «В» դասում արծաթ և բրոնզ նվաճեցին Գուրգեն Սեֆիլյան և Կարեն Հարությունյան Peugeot և Վազ 21011 մակնիշի ավտոմեքենաներով: «С» դասի համապատասխան անվանակարգերը նվաճեցին Անդրանիկ Հարությունյանը (Honda Civic Type-R) և Լյուդվիգ Երմազյանը  (Jeep Wrangler):

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6