Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ucom-ն իր մասնակցությունն է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի համատեղ բարեգործական նախաձեռնությանը
23/01/2024 11:41
Կիսվել

Ucom-ն իր մասնակցությունն է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի համատեղ բարեգործական նախաձեռնությանը

Ucom ընկերությունը շարունակում է իր հոգատարության և բարության նախագծերը` աջակցելով այն մարդկանց ու խմբերին, որոնք ամենից շատ դրա կարիքն ունեն: Այս անգամ ջանքերը միավորվել են «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի միջև հաստատված համագործակցության ներքո, որի շրջանակում «Գալաքսի»-ի կազմում հանդես եկող ընկերությունները աշխատակիցները, հիմնադիրների զգալի ֆինանսական աջակցությամբ արցախցի 5000 ընտանիքի 100 տոննա աջակցություն են ցուցաբերել` առաջնային պարենային փաթեթների տեսքով:

«Այս կարևոր  նախաձեռնության բոլոր փուլերին մենք մասնակցել ենք պատասխանատվության բարձր գիտակցումով ու մեր հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրումով: Սա միայն բարեգործություն չէ, սա մթության մեջ լույս վառել է:  Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ նրանք մենակ չեն և Հայաստանում նրանց գրկաբաց են ընդունում: Համատեղ ուժերով փորձել ենք նվազեցնել արցախցի հայրենակիցների սոցիալ-հոգեբանական բեռը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Միասնական և հոգատար» կարգախոսով ընկերության բազմաթիվ աշխատակիցներ սահմանված ժամային գրաֆիկով մասնակցել են 20 կգ տարողությամբ արկղերի պատրաստմանը և Հայաստանի տարբեր մարզերում՝ Լոռիում, Կոտայքում, Վայոց ձորում, Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում այդ փաթեթներն արցախցիներին հանձնելու գործընթացներին:

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը լիահույս է, որ միասնական ու հոգատար նախաձեռնության արդյունքում Արցախցի հայրենակիցները կկարողանան բավարարել որոշ կենսական պահանջմունքներ:

«Այս նախաձեռնության շարունակականությունը ապահովվելու է նաև հետագայում և ուրախ ենք, որ Հայկակական կարմիր խաչի օգնությամբ կարողացանք հասցեական օգնություն ցուցաբերել իրապես կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Կորպորատիվ սոցիալական պատասպանատվությունը Հայաստանում պետք է փոխանցվի նաև մեր մյուս գործընկերներին, որպեսզի միասնական աշխատանքի արդյունքում հասնենք հաջողության»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Հայկական կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ողջունում և կարևորում է հետևողականորեն կյանքի կոչված այս նախաձեռնությունը։

«Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ու պատրաստակամություն զգա  աջակցելու տեղահանված մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք ինտեգրվեն և արժանապատիվ կենսակերպ ունենան»,-նշել է Աննա Եղիազարյանը:

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 104 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91