Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50-1.50 EUR SELL - 397.50-1.00
OIL:  BRENT - 92.54+1.00 WTI - 84.88-0.15
COMEX:  GOLD - 3792.00-2.03 SILVER - 47.29+1.07
COMEX:  PLATINUM - 1404.40-4.55
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.34-0.01 EUR/GBP - 1.0991-0.12
FOREX:  EUR/USD - 1.0991-0.12 GBP/USD - 1.3198+0.05
STOCKS RUS:  RTSI - 955.98+1.44
STOCKS US: DOW JONES - 50759.42-1.64 NASDAQ - 24328.38-0.74
STOCKS US: S&P 500 - 7340.53-1.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 59024.28+0.28 TOPIX - 3824.00-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.75-0.91 SSEC - 3587.83+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10689.87-1.76 CAC40 - 8216.78-1.62
STOCKS EUR:  DAX - 26045.37-2.08
18/11/2026  CBA:  USD - 360.41-0.1 GBP - 474.73-0.78
18/11/2026  CBA:  EURO - 395.37-0.76
18/11/2026  CBA:  GOLD - 44706-245 SILVER - 552.72-0.5
Evido-ն ստացել է Meta հավաստագրված ընկերության կարգավիճակ
09/02/2024 10:58
Կիսվել

Evido-ն ստացել է Meta հավաստագրված ընկերության կարգավիճակ

Evido-ն հպարտությամբ հայտարարում է, որ ճանաչվել է Meta հավաստագրված ընկերություն, ինչը նշանակում է, որ ընկերությունը հասել է Meta հավաստագրման ամենաբարձր մակարդակին: Այս կարգավիճակը հաստատում է Evido-ի փորձառությունը մեդիայի գնման և պլանավորման և մասնավորապես Facebook-ի գովազդային լուծումների ոլորտում՝ ցուցադրելով թիմի առաջադեմ գիտելիքները գովազդային արշավների կառավարման և մասշտաբային ռազմավարությունների ոլորտում:

Evido-ն ոչ միայն բավարարել է, այլև գերազանցել է Meta հավաստագրված ընկերություն դառնալու պահանջները՝ թիմի անդամների ավելի քան 90%-ը հավաստագրված է մեդիայի գնման կամ պլանավորման առնվազն մեկ Blueprint քննությամբ: Սա երաշխավորում է, որ Evido-ի ներկա և ապագա հաճախորդները օգտվում են Meta-ի կողմից ճանաչված փորձագետների տրամադրած ծառայություններից և աջակցությունից`

Փորձառության հաստատում. Meta հավաստագրված ընկերություն ճանաչվելը նշանակում է, որ Evido-ի թիմի յուրաքանչյուր անդամ Meta-ի գովազդային տեխնոլոգիաների փորձագետ է: Այս փորձառությունը Evido-ին թույլ է տալիս արդիականացնել և բարելավել գովազդային լուծումները, ինչպիսիք են լսարանի preset-ների ընդլայնումը և բարձրակարգ մասշտաբային ռազմավարությունների մշակումը:

Վստահության հաստատում. Meta-ի աջակցությունը Evido-ին՝ որպես փորձագետի մակարդակով գովազդային տեխնոլոգիաներին լավ տիրապետող ընկերության, նշանակում է, որ հաճախորդները կարող են վստահել Evido-ին՝ վստահությամբ և հմտությամբ լուծելու ցանկացած տեխնիկական գովազդային խնդիր:

Բացի այդ, Evido-ի մեծ փորձը արագացնում է շուկայի զարգացումը և հնարավորություն է տալիս մարքեթոլոգներին հասնել օպտիմալ արդյունքների, ներառյալ հաջողության՝ հավաստագրման քննություններում: Այս ջանքերին աջակցելու համար Evido-ն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է քննության վաուչերներ՝ տրամադրելով նրանց կրթական նյութեր և խորհրդատվական ծառայություններ՝ բարելավելու վերջիններիս հմտությունները և հաջողության հասնելու իրենց մասնագիտական գործունեության մեջ:

«Մենք շատ ուրախ ենք Meta հավաստագրված ընկերության կարգավիճակ ստանալու համար: Սա ընդգծում է մեր հանձնառությունը՝ տրամադրելու մեր հաճախորդներին նորարարական թվային լուծումներ և մեզ դիրքավորում է որպես շուկայում վստահելի գործընկեր:»

Ռուսո Գիգինեիշվիլի. Evido-ի հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար

Evido-ն Հայաստանում գործող մարքեթինգային հարթակ է։ Evido-ի առաքելությունն է նոր մակարդակի հասցնել ընկերությունների Facebook-ի և Instagram-ի գովազդային արշավները և բարելավել նրանց թիմերի փորձը: Նրանք ծառայում են որպես կամուրջ և լրացնում են Meta-ի հսկայական մարքեթինգային հնարավորությունների և տեղական շուկայի կարիքների միջև առկա բացը: Նրանց ծառայությունները ներառում են խորհրդատվություն, աջակցություն և թիմային վերապատրաստում:

Մնացեք կապի մեջ Evido-ի հետ՝ ոլորտի թարմացումներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Facebook: https://www.facebook.com/Evido.Armenia
Instagram: https://instagram.com/evido.am
Linkedin: https://www.linkedin.com/company/evido-am/

18/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.41
-0.1
Եվրո (EUR)
395.37
-0.76
Ռուբլի (RUR)
4.3806
+0.0103
Լարի (GEL)
138.94
-0.04
44706
-245
Արծաթ
552.72
-0.5