Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50-1.50 EUR SELL - 397.50-1.00
OIL:  BRENT - 92.54+1.00 WTI - 84.88-0.15
COMEX:  GOLD - 3792.00-2.03 SILVER - 47.29+1.07
COMEX:  PLATINUM - 1404.40-4.55
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.34-0.01 EUR/GBP - 1.0991-0.12
FOREX:  EUR/USD - 1.0991-0.12 GBP/USD - 1.3198+0.05
STOCKS RUS:  RTSI - 955.98+1.44
STOCKS US: DOW JONES - 50759.42-1.64 NASDAQ - 24328.38-0.74
STOCKS US: S&P 500 - 7340.53-1.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 59024.28+0.28 TOPIX - 3824.00-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.75-0.91 SSEC - 3587.83+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10689.87-1.76 CAC40 - 8216.78-1.62
STOCKS EUR:  DAX - 26045.37-2.08
18/11/2026  CBA:  USD - 360.41-0.1 GBP - 474.73-0.78
18/11/2026  CBA:  EURO - 395.37-0.76
18/11/2026  CBA:  GOLD - 44706-245 SILVER - 552.72-0.5
Ucom. 5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Nokia-ի և Mediakind-ի կնքվել են համաձայնագրեր
12/02/2024 16:29
Կիսվել

Ucom. 5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Nokia-ի և Mediakind-ի կնքվել են համաձայնագրեր

Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայնագրեր են կնքվել համաշխարհային գիգանտներից մեկի՝ Nokia-ի և հեռուստատեսության ժամանակակից լուծումներ ու նոր որակի ծառայություններ առաջարկող  միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործող նախագահ Գարեգին Բաղրամյանը, դեսպաններ, բանկային, տեխնոլոգիական, բիզնես ոլորտի ղեկավարներ:

«Ucom-ը համարձակ քայլ է նախաձեռնել բոլոր ուղղություններով՝ կատարելով ներդրումներ, որոնք ուղղված են ընկերության հաջորդ փուլի զարգացմանը: Մեզ համար այս պահին կարևոր է ընդլայնել և արդիականացնել ցանցը՝ ներկայացնելով 5G-ին պատրաստ տեխնոլոգիաներ:  Այդ աշխատանքները մենք կմեկնարկենք մարզերից: Սա համահունչ է մեր ռազմավարությանը, որին հավատում է մեր թիմը, մեր բաժնետերերը, մեր գործընկերները»,-ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Nokia-ն ընտրվել է Ucom-ի կողմից՝ արդիականացնելու և ընդլայնելու շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն կթարմացնի Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները,  կներդնի նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց, ինչը կբարելավվի բջջային և ֆիքսված օգտատերերի փորձառությունը՝ տվյալների փոխանցման արագության և հզորության ավելացմամբ:

«Nokia-ն ուրախ է ամրապնդել իր գործընկերությունը Ucom-ի հետ այս նոր գործարքով: Մեր նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ մենք կօգնենք Ucom-ին մատուցել հաճախորդների բացառիկ փորձ, որը կլինի հաստատուն, արագ արձագանքող և արդյունավետ: Սա նոր հնարավորություններ կընձեռի և՛ ձեռնարկություններին, և՛ անհատներին ձեր երկրում, միաժամանակ կամրապնդի Ucom-ի դիրքավորմանը՝ անխափան անցնելու 5G-ին»,- ասել է կապի ու հեռահաղորդակցության ոլորտում 159-ամյա առաջատար Nokia ընկերությունը` Եվրոպական երկրներում բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիցի ելույթով Երևանում:

«Ucom-ը մեծ թռիչքների է պատրաստվում, և ոգևորված ենք բոլորս: Նոր ռազմավարությամբ, վերջին տասնամյակի այս մասշտաբային ներդրմամբ Ucom-ը սկսում է մարզերից: Այն տեսլականը կիսում են բաժնետերերը մեծ հավատով, որ Ռալֆ Յիրիկյանի առաջնորդությամբ Ucom-ը բացառիկ նոր որակ ու մշակույթ կբերի ընկերությանն ու մեր բաժանորդներին»,-իր ելույթում ասել է  «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը կառաջարկի տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակ, ինչպես նաև դուրս գալով ներկայիս իր IP հեռուստատեսության ցանցի սահմաններից, ընկերությունը կառաջարկի բոլորովին նոր փորձառություն, թե՛ տնային, թե՛ շարժական սարքավորումներից օգտվող բաժանորդների համար:

«Որպես մեդիա տեխնոլոգիաների և ծառայությունների առաջատար՝ MediaKind-ը խթանում է նոր ստանդարտներ ամբողջ աշխարհում: Ucom-ի պես դինամիկ զարգացող ընկերության հետ համագործակցությունը մեզ համար հիրավի մեծ պատիվ է: Այն մեզ հնարավորություն է տալիս Հայաստանի բաժանորդներին տրամադրել որակապես լավագույն մեդիա բովանդակությունը: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել հաջորդ սերնդի հեռուստատեսային ծառայություն»,-ասել է MediaKind ընկերության Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի ու Խաղաղօվկիանոսյան Ասիայի վաճառքի փոխնախագահ Վիետ Նուեն Կաոն:

Ucom-ը ամենաարագ աճող հեռահաղորդակցության օպերտորն է Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

Nokia-ն կապի հեռահաղորդակցության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման առաջատարներից է: Որպես B2B տեխնոլոգիական նորարարությունների առաջատար ՝ ցանցային առաջատար է, որտեղ զգում, մտածում և գործում են ՝ օգտագործելով Nokia-ի աշխատանքը բջջային, ֆիքսված և ամպային ցանցերում: Բացի այդ, ընկերությունը ստեղծում է մտավոր սեփականության և մրցանակակիր արժեքներ Nokia Bell Labs-ի կողմից իրականացվող երկարաժամկետ հետազոտությունների միջոցով: Ծառայություններ մատուցողները, ձեռնարկությունները և գործընկերները ամբողջ աշխարհում վստահում են Nokia-ին անվտանգ, հուսալի և կայուն ցանցեր ապահովելու գործում և համագործակցում են ընկերության հետ՝ թվային ծառայություններ և ծրագրեր ստեղծելու հարցում:

MediaKind-ը վիդեոտեխնոլոգիայի կիրառման առաջատարներ են, որոնք ծառայություններ են մատուցում աշխարհի ավելի քան 2000 կապի օպերատորների և հեռարձակող ընկերությունների: MediaKind-ի մրցանակակիր վիդեոտեխնոլոգիան սահմանում է ծառայության որակի նոր նշաձող, և նորարարության և գերազանցության ձգտումը արդեն երեք տասնամյակ է, ինչ մեդիայի և զվարճանքի ոլորտը բարձրացնում է նոր մակարդակի, իսկ առաջադեմ լուծումներն ապահովում են դիտման անզուգական փորձ ծառայություններում, ըստ պահանջի ծառայություններում և OTT-ում: Հանդիսանալով ուղիղ եթերում ժամանցային ծրագրերի կատալիզատոր և «Էմմի» մրցանակի արժանացած ընկերություն՝ MediKind-ը շարունակում ենք մնալ վստահելի գործընկեր՝ մեդիայի և զվարճանքի հեռարձակման ոլորտում:

18/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.41
-0.1
Եվրո (EUR)
395.37
-0.76
Ռուբլի (RUR)
4.3806
+0.0103
Լարի (GEL)
138.94
-0.04
44706
-245
Արծաթ
552.72
-0.5