Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՇՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
28/11/2012 14:04
Կիսվել

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՇՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորը, ինչպես նաև մի խումբ նեոնատոլոգներ այցելել են Լոռու մարզի Ստեփանավանի ծննդատուն: Նորածնային խնամքի նախագծի շրջանակներում այս հիվանդանոցին տրմադրվել են հետևյալ սարքավորումները. վերակենդանացման սեղանիկ՝ ջերմահաղորդիչով, պղպջակային  СРАР, տաքացվող  ներքնակ, պուլսօքսիմետր, ֆոտոթերապիայի  լամպ, շարժական թթվածնային  բալոն, պայուսակ՝ հրատապ իրավիճակների  համար, արտածծիչ (սարքավորում արտածծման  համար), օդափոխման  համակարգ, ներարկման  մխոց (պոմպ):

Այս սարքավորումները թույլ կտան պահպանել նորածնի մարմնի ջերմաստիճանը և կայունացնել կամ ապահովել օրգանիզմի կենսագործունեությունն այնքան ժամանակ, մինչև նա տեղափոխվի մարզկենտրոնի կամ Երևանի համապատասխան բուժհաստատություն: Կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները, որոնք ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան, հետագայում կարող են այլևս չենթարկվել միջամտությունների: Եվ հենց այս սարքավորումներն են, որ երաշխավորում են նրանց առողջ ապագան:

«Ուրախ ենք, որ նորածնային խնամքի նախագիծն ընդգրկել է նաև Լոռու մարզը: Այս նախագիծը նպատակ ունի շրջաններում բժշկական ծառայությունները դարձնել առավել մատչելի` զգալիորեն նվազեցնելով բնակավայրերից Երևանի հիվանդանոցներ տեղափոխման անհրաժեշտությունը և դրա հետ կապված ծախսը: Յուրաքանչյուր մանկան կյանքը պարգև է, և, որպես հոգատար ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է օգնելու ծննդատներին` այսօրվա ամենամեծ մարտահրավերը` նորածնային մահացության մակարդակը հաղթահարելու հարցում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն հինգ տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում, Երևանի և մարզերի ավելի քան 30 բժշկական կենտրոններում տեղադրվել է մոտ 360 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում: Մասնագետների հավաստմամբ` դրական արդյունքներն ակնհայտ են:

Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90