
«Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել է «Ջերմուկ»-ի վաճառքը Ռուսաստանում
«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների իրացումը ՌԴ տարածքում՝ անվտանգության ստուգման նպատակով։ Այս տեղեկությունը հայտնել են«Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո Վլադիկավկազ քաղաքի բնակիչը կերակրափողի այրվածքներ է ստացել։
«Ռոսպոտրեբնադզոր»-ից հայտնում են, որ վաճառքի դադարեցումը կվերաբերի 2023-ի դեկտեմբերի 28-ից մինչև 2024-ի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում 0.5 լիտր ծավալով ապակե տարաներով փաթեթավորված և Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծված ապրանքներին։