Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-Ը ԵՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՌԱՋԱՐԿ
30/11/2012 14:44
Կիսվել

«ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-Ը ԵՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՌԱՋԱՐԿ

Հայաստանի ֆինանսական շուկայում «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ընկերությունը հանդես է գալիս յուրահատուկ առաջարկով՝ արտարժույթով պարտատոմսերի թողարկում, որը հնարավորություն է ընձեռում շահավետ պայմաններով ներդրում կատարել անվանական արժեկտրոնային պարտատոմսերում: Առաջարկվող պարտատոմսերի անվանական եկամտաբերությունը կազմում է տարեկան 10.1%, որը կվճարվի տարին 2 անգամ:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից` 2012թ. դեկտեմբերի 6-ի ժամը 10:00-ից մինչև 2013թ. հունվարի 10-ի ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում: 

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 ԱՄՆ դոլար, ինչը հանրությանը հնարավորություն կընձեռի առավել լայն ընդգրկվածություն ունենալ պարտատոմսերի ձեռքբերման գործընթացում:  

Նախատեսվում է տեղաբաշխել թվով 700.000 պարտատոմս` 7.000.000 ԱՄՆ դոլար ծավալով, որի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս: Արժեկտրոնները վճարվելու են 6 ամիս պարբերականությամբ` պարտատոմսի անվանական արժեքի 5.05%-ի չափով: Արժեկտրոնների վճարումները կատարվելու են 2013 թվականի հունիսի 6-ին, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին, 2014 թվականի հունիսի 6-ին և 2014 թվականի դեկտեմբերի 6-ին:  

Պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը հրապարակված է ՀՀ Կենտրոնական բանկի, «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքերում: Ազդագրի օրինակը կարելի է ստանալ «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ գլխամասային գրասենյակում, Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում:  

Ինչպես նշվում է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ՝ «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ընկերության պարտատոմսերը նոր հնարավորություններ են ստեղծում հասարակության համար` արդյունավետ գործարքներում ներդրում կատարելով:

ՍԱՍ-ԳՐՈՒՊ-ը Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտի առաջատար ընկերություններից է: Այն հիմնադրվել է 1995թ., երկու եղբայրների` Արամ և Արտակ Սարգսյանների կողմից:

Ամերիաբանկը  Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկն  ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2