Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.40-0.34 WTI - 82.55-0.76
COMEX:  GOLD - 2340.40+0.04 SILVER - 27.23-0.04
COMEX:  PLATINUM - 958.40+3.24
LME:  ALUMINIUM - 2590.00+0.80 COPPER - 10135.50+1.71
LME:  NICKEL - 19148.00+0.25 TIN - 32566.00+0.48
LME:  LEAD - 2230.50+1.04 ZINC - 2943.50+3.50
FOREX:  USD/JPY - 156.83-0.88 EUR/GBP - 1.0701-0.21
FOREX:  EUR/USD - 1.0701-0.21 GBP/USD - 1.2541+0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.00
STOCKS US: DOW JONES - 38386.09+0.38 NASDAQ - 15983.08+0.35
STOCKS US: S&P 500 - 5116.17+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8147.03+0.09 CAC40 - 8065.15-0.29
STOCKS EUR:  DAX - 18118.32-0.24
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
Հայաստանում մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» ներառական զբոսաշրջային նոր պրոդուկտը
26/02/2024 18:13
Կիսվել

Հայաստանում մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» ներառական զբոսաշրջային նոր պրոդուկտը

Զբոսաշրջային այցելավայրերի կառավարման «GoToDili» գրասենյակը, Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ և ARtrailsի մասնակցությամբ, մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» ներառական նոր նախագիծը։

Այն նախատեսված է լսողության սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև ամբողջովին խուլ/խուլհամրերի համար։  

«Հասանելի Դիլիջան»-ը նախագիծ է, որը թույլ է տալիս անցնել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, օնլայն շրջայց-տուրեր Դիլիջանում, վիրտուալ սուրդոթարգմանիչների ուղեկցությամբ։ Սա առաջին նմանատիպ ծրագիրն է Հայաստանում, որն օգնում է լսողության սահմանափակումներ ունեցող մարդկանց գնալ էքսկուրսիա կամ անցնել կարճ արշավային երթուղի առանց կողմնակի օգնության։

Երթուղիներից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել AR-Trails հավելվածը, որտեղ հասանելի է երեք պրոդուկտ․ քաղաքային էքսկուրսիա Դիլիջանում, քայլարշավ Ազգային պարկում և այցելություն վիրտուալ տեղեկատվական կենտրոն։ Ծրագիրը ընտրելուց հետո հավելվածը ցույց է տալիս երթուղին, իսկ վիրտուալ սուրդոթարգմանիչները ծանոթացնում են օգտատերերին տեղանքի հետ։

Քաղաքային էքսկուրսիան կծանոթացնի օգտատերերին Դիլիջանի պատմության և հանրահայտ տեսարժան վայրերի հետ։ Քայլարշավը կտանի դեպի Ազգային պարկի Թաքնված ջրվեժ, ընթացքում ծանոթացնելով կենդանական ու բուսական աշխարհի հետ։ AR-Trails հավելվածը թույլ է տալիս նաև այցելել վիրտուալ տեղեկատվական կենտրոն, որտեղ կարելի է գտնել Դիլիջանի մասին ընդհանրացված տեղեկատվություն: Ընդհանուր առմամբ, վիրտուալ էքսկուրսիաները ընդգրկում են Դիլիջանի 15 վայրեր:

««Հասանելի Դիլիջան» նախագծի նպատակն է Հայաստանում ներառական զբոսաշրջությունը հասցնել նոր, որակյալ մակարդակի» — նշել է GoToDili DMOի ղեկավար Անի Ավանեսովան։ «Պրոդուկտները, որոնք մշակված են հատուկ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար, ոչ միայն զգալի կերպով կբարելավվեն իրենց կյանքը, կտան նոր պայմաններ ծանոթանալու երկրի զբոսաշրջային տեղանքներին,  բարենպաստորեն կաջակցեն սոցիալիզացիային, այլ նաև ընդհանուր առմամբ երկրին օգուտ կբերեն, դարձնելով այն ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար։ GoToDili թիմը ուրախ է լինել այս կարևոր ճանապարհի առաջամարտիկներից մեկը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ կգա այն օրը, երբ Հայաստանը հնարավորինս հասանելի կդառնա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ նրա հետ»։

Հավելվածը ներբեռնելու հղումը՝ App Store, Google Play:

GoToDiliն զբոսաշրջային այցելավայրերի կառավարման և մարքեթինգային գրասենյակ է (Destination Management Organization), որն ուղղված է զարգացնել Դիլիջանը որպես զբոսաշրջային ուղղություն: 2022 թվականից GoToDiliն հյուրերին ծանոթացնում է Դիլիջանի հետ իր պրոդուկտների միջոցով (քաղաքային տուր, արշավներ, էքսկուրսիաներ շրջակայքով, արտաճանապարհային տուրեր և այլն): Ծրագիրն իրականացվում է Impulse Management Companyի աջակցությամբ, Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից 2012 թվականին մեկնարկած «Դիլիջան դեվելոփմենթ հիմնադրամ»-ի շրջանակներում։ 

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89