Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 85.08+0.38 WTI - 79.86+0.39
COMEX:  GOLD - 3990.10-1.00 SILVER - 55.45-2.91
COMEX:  PLATINUM - 1612.60-3.99
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.38+0.18 EUR/GBP - 1.1436-0.27
FOREX:  EUR/USD - 1.1436-0.27 GBP/USD - 1.3461-0.53
STOCKS RUS:  RTSI - 813.43-4.68
STOCKS US: DOW JONES - 52552.97-0.20 NASDAQ - 25881.95-1.47
STOCKS US: S&P 500 - 7533.77-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10572.24+0.54 CAC40 - 8377.86-0.05
STOCKS EUR:  DAX - 24915.49-0.34
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
«RED». «բոլորը մեկում» առաջարկ՝ հարմարավետությունն ու որակը գնահատող հաճախորդների համար
13/03/2024 12:26
Կիսվել

«RED». «բոլորը մեկում» առաջարկ՝ հարմարավետությունն ու որակը գնահատող հաճախորդների համար

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարում է համագործակցային աննախադեպ հարթակի ստեղծման մասին նոր՝ «RED» սակագնային պլանի շրջանակներում: Նախաձեռնությունը գործարկվել է «Fnet Telecom» («Էֆնեթ տելեկոմ»)-ի հետ համագործակցությամբ և բաց է ֆիքսված ինտերնետի և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող այլ ընկերությունների համար: «RED» սակագնային պլանով մեկ փաթեթի շրջանակում  առաջարկվում են բջջային և ֆիքսված ծառայություններ, ինչպես նաև՝ լայն տարածում գտած՝ առցանց ծառայություններ. բջջային հեռախոսի միջոցով ձայնային կապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ներառյալ՝ «Иви օնլայն կինոթատրոն» և «Kinodaran» հավելվածների հասանելիություն (ծրագրային ապահովման ամենատարածված համակարգերի հիման վրա գործող սարքերի վրա): Այլ կերպ ասած՝ սա փաթեթ է ընտանիքի համար, որը գործում է «բոլոր ծառայությունները մեկ փաթեթում» սկզբունքով:

«Այսօր հայտարարում ենք համագործակցության մասին, որի հիմքում տեխնոլոգիաների համակցումն է՝ հեռահաղորդակցային առավել հարմարավետ և ճկուն լուծումներ առաջարկելու նպատակով: Այս գործակցությունը իրական այլընտրանք է շուկայում առկա՝ կոնվերգենտ այլ ծառայություններին:  Մեր «RED» սակագնային պլանը գործընկերային հրաշալի հարթակ է՝ ֆիքսված ինտերնետի և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող այն ընկերությունների համար, որոնք կարող են բավարարել Վիվա-ՄՏՍ-ի սահմանած պահանջները: Ֆիքսված կապի ծառայություն մատուցող օպերատորներին այս գործակցությունը թույլ է տալիս  զարգացնել իրենց ցանցն ու բաժանորդային բազան: Նախագիծը ստեղծելով՝ մենք մտածել ենք բաժանորդներին ընտրության ավելի լայն հնարավորություն ընձեռելու  մասին: Նրանք կարող են ընտրել իրենց նախընտրած ֆիքսված օպերատորին»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Այսօր Վիվա-ՄՏՍ-ը և «Fnet Telecom»-ը գործարկում են նորարարական աննախադեպ նախագիծ, որի արդյունքը Հայաստանում շատ մեծ ու ազդեցիկ է լինելու: Այս համագործակցությունը պատահական չէ. զարգացման ուրույն ուղի անցած ընկերությունների հաջող գործունեության հիմքում կորպորատիվ կառավարման մշակույթն է՝ բիզնես-գործընթացների հաջողության գրավականը: Նախագիծը ենթադրում է թիմային սերտ համագործակցություն, տեսլականի, ենթակառուցվածքի, փորձառության և պատասխանատվության կիսում: Շնորհակալ ենք վստահության համար, ու հավաստիացնում ենք, որ ջանք չենք խնայի մեր համատեղ կոնվերգենտ պրոդուկտը Հայաստանի շուկայում պահանջված ու գնահատված դարձնելու ուղղությամբ», – ասել է «Fnet Telecom»-ի գլխավոր տնօրեն Գևորգ Ենգիբարյանը:

«RED» սակագնային պլանն ունի երեք հիմնական  և երեք մարզային փաթեթ: Հիմնական փաթեթները նախատեսված են բոլոր հաճախորդների, իսկ մարզայինները՝ բացառապես մարզերի բնակիչների համար: Մարզային փաթեթներն, ի դեպ, առաջարկում են բաժանորդագրության առավել մատչելի տարբերակներ՝ հաշվի առնելով մարզերում բնակվողների հնարավորություններն ու կանխատեսելով նրանց ակնկալիքները: Սակագնային պլանն առայժմ հասանելի է Շիրակում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արարատում և Երևանում:

«RED» սակագնային պլանից օգտվելու համար, Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի՝ USSD հրահանգը: Իսկ ՀՀ այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են օգտվել համարի տեղափոխության ծառայությունից և միանալ «RED»-ին: Նախատեսված են նաև «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն: Առավել մանրամասն տեղեկություն կարող եք գտնել այստեղ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44