Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ucom-ը մեկնարկում է Հայաստանի մարզերում ցանցերի վերազինման աշխատանքները
26/03/2024 11:00
Կիսվել

Ucom-ը մեկնարկում է Հայաստանի մարզերում ցանցերի վերազինման աշխատանքները

Ucom-ը սկսում է Հայաստանի մարզերում ցանցի վերազինման աշխատանքները, որոնց նպատակն է հզորացնել և ընդլայնել 4G+ ցանցը մարզերում, ինչպես նաև հիմք ստեղծել 5G ենթակառուցվածքի համար։

Սարքավորման առաջին խմբաքանակով ընկերությունը ստացել է Nokia բրենդի վերջին սերնդի բազային կայանները, որոնք կտեղադրվեն Հայաստանի մարզերում: Դա կապահովի LTE շարունակական ծածկույթ և տվյալների փոխանցման արագության բարձրացում:

Այս վերջին սերնդի բազային կայանները միաժամանակ կարող են սպասարկել այսօր գոյություն ունեցող բոլոր կապի տեխնոլոգիաները, մասնավորապես՝ 3G/4G+-ը, ինչպես նաև 5G տեխնոլոգիայի անցումը ապագայում կկատարվի միայն ծրագրային ապահովման վերակազմավորմամբ։

«Մեր տեսլականին համաձայն, մարզային ցանցերն ընդլայնելն ու վերազինելը մեր հիմնական նպատակներից է, ինչպես նաև ապագայի ցանց կառուցելը, որը հնարավորություն կտա հեշտությամբ անցնել 5G տեխնոլոգիայի։ Այսօր մենք առաջին քայլն ենք անում մեր գործընկեր Nokia-ի հետ, բայց մեր բաժանորդները արդեն շատ շուտով կզգան տարբերություն ու հասանելիություն կունենան մայրաքաղաքին համարժեք կապի ծառայություններին», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Nokia-ի հետ Ucom-ը  արդիականացնելու և ընդլայնելու է շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G-ին անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն թարմացնելու է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները,  ներդնելու է նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց։

Ucom-ը մեկնարկում է Հայաստանի մարզերում ցանցերի վերազինման աշխատանքները

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98