Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
MacBook Pro M2 կամ M3 – արժե՞ արդյոք վճարել ավելի
18/04/2024 13:52
Կիսվել

MacBook Pro M2 կամ M3 – արժե՞ արդյոք վճարել ավելի

2023թ.-ին Apple-ը թողարկեց նոր MacBook Pro M2-ը (Pro, Max, Ultra)՝ օգտագործողներին թողնելով շփոթության մեջ. արժե՞ արդյոք M3-ի համար վճարել ավելի, եթե M2-ը հաջողությամբ կատարում է ամենօրյա առաջադրանքները: Եկեք համեմատենք երկու չիպերը, որպեսզի հասկանանք, թե մասնագետը որ նոութբուքը պետք է ընտրի:

MacBook Pro M2. հզորություն և հասանելիություն

M2-ը M1 չիպի բարելավված տարբերակն է, որն արդեն ապացուցել է իր բարձր կատարողականությունը և էներգաարդյունավետությունը: Apple-ը թողարկել է M2-ը 2022 թվականի հունիսին, որին հաջորդել է M2 Pro-ն և M2 Max-ը 2023 թվականի հունվարին: M2 Ultra չիպը ներկայացվել է 2023 թվականի հունիսին։

Որո՞նք են MacBook Pro M2-ի առավելությունները նախորդ մոդելների նկատմամբ: Առաջինը, կատարողականի բարելավումը 18%-ով (CPU) և 35%-ով (GPU)՝ համեմատած M1-ի հետ: Երկրորդ, Neural Engine M2-ը 40%-ով ավելի արագ է աշխատում, քան Neural Engine M1-ը: Շնորհիվ իր հզորության՝ MacBook M2-ը հարմար է լայն շրջանակի առաջադրանքների կատարման համար՝ սկսած ամենօրյա առաջադրանքներից մինչև պրոֆեսիոնալ առաջադրանքներ, այդ թվում տեսանյութերի խմբագրում, 3D-ռենդերինգ, խաղեր և այլ ռեսուրսատար առաջադրանքներ:

MacBook Pro-ն M2-ով թողարկվել է վերջերս, ուստի այն կստանա ծրագրային ապահովման/անվտանգության թարմացումներ և երկար տարիներ կաջակցվի Apple-ի կողմից: MacBook Pro M2-ը հիանալի ընտրություն է այն օգտագործողների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հզոր, հուսալի, սակայն մատչելի MacBook:

MacBook Pro M3. Ինչի համար ենք վճարում ավելի

M3-ը Apple-ի վերջին սերնդի չիպն է: Այն ունի CPU-ի կատարողականի 30% աճ և GPU-ի կատարողականի 50% աճ՝ համեմատած M1-ի հետ: Այնուամենայնիվ, պետք չէ թերագնահատել M2 չիպով MacBook Pro-ն, քանի որ այն ունի բավականաչափ հզորություն օգտագործողների և պրոֆեսիոնալների մեծ մասի առաջադրանքները կատարելու համար:

Ընտրության վրա ազդող հիմնական գործոններից մեկը գինն է։ MacBook Pro M3-ի արժեքը զգալիորեն բարձր է, քան M2-ինը: Կարևոր է համեմատել Ձեր պահանջները կատարողականի աճի հետ՝ որոշելու համար, թե արդյոք արժե ավել վճարել M3-ի համար:

Ըստ Gartner-ի հետազոտության՝ MacBook Pro M2-ը մնում է որպես հանրահայտ ընտրություն, հատկապես այն օգտագործողների համար, ովքեր չունեն առավելագույն կատարողականության կարիք: Կարելի է ենթադրել, որ MacBook Pro M3-ի թողարկումից հետո ՏՏ մասնագետները M2-ից M3-ին անցնելու լուրջ կարիք չեն ունեցել, քանի որ M2-ը դեռևս շարունակում է հիանալի կերպով կատարել իր աշխատանքը՝ չնայած չիպի նոր տարբերակի թողարկմանը:

Ի թիվս այլ բաների՝ MacBook Pro M3-ի մարտկոցի կյանքն ավելի ցածր է, քան MacBook Pro M2-ինը և համապատասխանաբար կազմում է 18 և 20 ժամ:

MacBook Pro M2

  • Թողարկման տարեթիվը՝ 2022
  • Կատարողականությունը CPU. +18% (համենատած M1-ի հետ)
  • Կատարողականությունը GPU. +35% (համենատած M1-ի հետ)
  • Համատեղելիությունը. Համատեղելի է շատ ծրագրերի հետ
  • Գինը. Մատչելի
  • Մարտկոցի կյանքը. 20 ժամ

MacBook Pro M3

  • Թողարկման տարեթիվը. 2023
  • Կատարողականությունը CPU. +30% (համենատած M1-ի հետ)
  • Կատարողականությունը GPU. +50% (համենատած M1-ի հետ)
  • Համատեղելիությունը. Հնարավոր է համատեղելի չլինել որոշ ծրագրերի հետ
  • Գինը. Թանկարժեք
  • Մարտկոցի կյանքը. 18 ժամ

Հիշեք, որ Ձեզ հարկավոր չէ կարևորել թոփային այն ֆունկցիաները, որոնք Ձեզ հարկավոր չեն:

MacBook Pro M2-ի և M3-ի կիրառելիությունը

Կախված Ձեր կարիքներից, MacBook Pro M2-ը կամ M3-ը կարող է լինել Ձեր իդեալական ընտրությունը.

Ամփոփենք

Չկա ունիվերսալ պատասխան այն հարցին, թե որ MacBook Pro-ն է ավելի լավը: MacBook Pro M2-ը խելացի ընտրություն է, որը Ձեզ թույլ կտա խնայել գումար և ձեռք բերել հիանալի նոութբուք: MacBook Pro M3-ն այն մասնագետների համար է, որոնց անհրաժեշտ է առավելագույն արդյունավետություն ամենախստապահանջ առաջադրանքների կատարման համար:

P.S. Չմոռանաք ստուգել մեր MacBook Pro M2-ի և M3-ի արձագանքներն ու թեստեր կատարել ճիշտ ընտրություն կատարելու համար: Իսկ այդ հարցում Ձեզ կօգնեն մեր Apple գիտակները, պարզապես անցեք հղումով www.asbc.am\MacBookProM2 կամ կապ հաստատեք մեզ հետ:

ASBC Armenia | www.asbc.am | [email protected] | +374 95 56 06 50

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6