Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել
18/04/2024 19:00
Կիսվել

Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել

Օրերս կայացած DDF 2024 ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում Fastex էկոհամակարգը, Ucraft ընկերությունը և Hoory AI օգնականն արժանացել են համաժողովի կազմակերպիչների կողմից սահմանված հատուկ մրցանակների։ Մասնավորապես, Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում։ Էկոհամակարգն ունի ավելի քան 250 000 օգտատեր և ավելի քան 500 գործընկերներ ամբողջ աշխարհում, նպաստում է բիզնեսների և օգտատերերի միջև գործարքային տվյալների նկատմամբ սեփականության մակարդակի բարձրացմանը։

«Շատ ուրախ եմ, որ Ֆասթեքսը ևս այս տարի միացել է որպես բլոկչեյն գործընկեր, ինչպես նաև էկոհամակարգից Ucraft ընկերությունը որպես տեխնոլոգիական գործընկեր:  Շատ կարևորում եմ Hoory-ի մասնակցությունը, որովհետև արհեստական բանականությունից շատ ենք խոսելու, հատկապես այսօր շատ քննարկվեց, որ այո՛, իհարկե արհեստական բանականության լեզուն անգլերենն է, բայց մենք ևս որպես երկիր, որն ունի իր թվայնացման օրակարգը, պետք է ունենանք նաև արհեստական բանականություն, որը խոսում է, հասկանում է և լուծումներ է առաջարկում հենց մեր մայրենի լեզվով», – ընգծել է DDF 2024 համաժողովի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

Fastex-ի գործընկեր՝ 2014 թվականին հիմնադրված Ucraft ընկերությունն էլ ճանաչվել է լավագույնը վեբ-դիզայնի միտումները ձևավորելու գործում։ Վայելելով 360 000 ակտիվ օգտատերերի վստահությունն ամբողջ աշխարհում Ucraft-ը տրամադրում է հեշտ կիրառելի վեբ-գործիքակազմ, որպեսզի անհատներն ու ձեռնարկությունները նվազագույն ջանքերի գործադրմամբ խթանեն ու կառավարեն իրենց առցանց ներկայությունը և գործունեությունը։

Հայերեն հաղորդակցման համար մրցանակի է արժանացել նաև Hoory արհեստական բանականությամբ աշխատող օգնականը, որը կարողանում է բիզնեսների և անհատների փոխարեն AI զրույցներ վարել՝ սպասարկման գործընթացն ավտոմատացնելու և հաճախորդների մեծածավալ հարցումներին արագ պատասխանելու նպատակով։

Նշենք, որ DDF 2024-ի հովանավոր հանդիսացող Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը համաժողովի ընթացքում մասնակցել է «Ֆինանսների ապագան» խորագրով պանելային քննարկմանը, որի մոդերատորն աշխարհահռչակ ֆուտուրիստ, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, Moven-ի հիմնադիր Բրեթ Քինգն էր։

«Ֆասթեքսն արդեն մեծ աշխարհագրական տարածում ունի. Հոնգ Կոնգից մինչև Եվրոպա, Միացյալ Արաբական Էմիրություններ: Շատ կարևոր է, որ Հայաստանում ևս ձևավորվի համապատասխան բարենպաստ միջավայր, որպեսզի այնպիսի բիզնեսն ինչպես Ֆասթեքսն է՝ շահագրգռված լինի ներկայացված լինելու Հայաստանում: Վստահ եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ գնում են, գիտեմ,  որ մոտ ապագայում ականատես կլինենք Ֆասթեքսի մուտքին հայաստանյան շուկա», – ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Թվային փոխակերպմամբ և թվային տնտեսության զարգացմամբ հետաքրքրված ունկնդիրները «Թվային տնտեսություն։ Բացահայտելով գեներատիվ արհեստական բանականությունը» պանելային քննարկման ընթացքում ծանոթացել են նաև Ucraft-ի և Hoory-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Բալյանի տեսլականին։

«Դրիմ պլատֆորմը, որտեղ Ucraft-ն ու Hoory-ն մաս են կազմում, նաև Fastexverse-ը, նորարարական լուծումներ են տալիս բիզնեսներին։ Կարծում եմ, որ գոնե 1-ից 2 տարվա ընթացքում լիքը հայկական բիզնեսներ կներդնեն AI-ը իրենց բիզնեսում, կխթանեն և կվարեն օնլայն e-commerce Ucraft-ի միջոցով, և՛ օնլայն, և՛ օֆլայն մետավերսում», – նշել է Գևորգ Բալյանը։

Հավելենք, որ այս տարի DDF-ը հյուրընկալել էր 20-ց ավելի միջազգային խոսնակների ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունից, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Visa-ից, Deloitte-ից, ICDT Global-ից, Moven-ից, Just Better-ից, People Growth Organization-ից, Ամերիաբանկից, ArCa-ից, Ucom-ից, Balchug Capital-ից, Apricot Capital-ից, Fastex-ից, Ucraft-ից և Hoory-ից։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91