Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Team Telecom Armenia. Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից
22/04/2024 16:44
Կիսվել

Team Telecom Armenia. Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Այս տարի բոլոր միջոցառումները կենտրոնացած են «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» թեմայի շուրջ։ Օրվա խորհրդով Team Telecom Armenia-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ ընկերության ներսում տարված աշխատանքները։

Էներգաարդյունավետ լուծումների ներդրում

Team-ն արդեն մի քանի տարի է կիրառում է էներգաարդյունավետ լուծումներ՝ կապի և հաղորդակցության էներգաապահովման համար օգտագործելով արևային էներգիա։ 2023 թ․-ին ընկերության աշխատանքներում օգտագործելու նպատակով արդեն գործող 25 արևային կայաններին ավելացվել է ևս 8-ը, ինչի շնորհիվ արևային արտադրանքի մասնաբաժինն ընդհանուր էներգասպառման մեջ գրանցել է շուրջ 7% աճ նախորդ տարվա համեմատ: Այս գործընթացն ընկերությունում լինելու է շարունակական։

Էլեկտրական մեքենաների օգտագործումը խթանելու նպատակով գործարկվել է Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցը։ Այժմ Հայաստանի ողջ տարածքում կա շուրջ 50 կայան։ Լիցքավորման կայաններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Team Energy հավելվածը։

Բացի այս ընկերությունը հենց իր ավտոպարկում էլ նախապատվությունը տալիս է էլեկտրական մեքենաներին․ անձայն շարժիչներով և զրոյական արտանետումներով մեքենաների մասնաբաժինը կազմում է 14 %։

Team-ի ռազմավարական ծրագրի՝ NGN ցանցի կառուցման արդյունքում պղնձե մալուխները փոխարինվում են օպտիկամանրաթելային ցանցով, ինչը էականորեն նվազեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները։ Նշենք նաև, որ այս ցանցի գործարկման արդյունքում ընկերությունը միայն 2023 թվականին խնայել է 275,630 ԿՎտժ էլեկտրաէներգիա։

Թափոնների կրճատում և կայուն զարգացում

Էլեկտրոնային թափոնների (e-waste) ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում և կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը։ Այսպիսով, 2023 թ․-ին ավելի քան 14 հազար հեռահաղորդակցության էլեկտրոնային սարք չի հայտնվել աղբավայրում, այլ վերանորոգվել, արդիականացվել և կրկնօգտագործվել է։ Նախորդ տարվա համեմատ թղթի վերամշակման ծավալներն աճել են 36 %-ով, իսկ ներդրված eSIM ծառայության շնորհիվ ընկերությունը խուսափել է շուրջ 600 կգ պլաստիկի օգտագործումից՝ արձանագրելով խուսափած պլաստիկի տարեկան 57 % աճ։ Թղթի թափոններ չկուտակելու համար Team-ի բոլոր մասնաճյուղերում հասանելի է նաև E-pen (էլեկտրոնային գրիչ) տեխնոլոգիան։

Ի դեպ, My Team հավելվածի միջոցով միայն այսօր Շեյքի մասնակիցները կարող են շահել էներգախնայող ԼԵԴ լամպեր և անլար լիցքավորիչներ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88